Պուտինի դուստրն ամուսնալուծվել է. «Bloomberg»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստր Կատերինա Տիխոնովան‚ ինչպես հայտնում է‚ «Bloomberg»-ը‚ ամուսնալուծվել է գործարար Կիրիլ Շամալովից հինգ տարվա ամուսնականն կյանքից հետո: Այս մասին գրում է Spletnik.ru-ն: «Ինչպես հայտնել են միանգամից չորս աղբյուրներ անանունության պայմանով‚ Շամալովի և Պուտինի կրտսեր դստեր՝ Կատերինա Տիխոնովայի միությունն ավարտին է հասել»,- նշված է հոդվածում: Կատերինայի և Կիրիլի շքեղ հարսանիքը տեղի էր ունեցել 2013 թվականի փետրվարին ոչ մեծ լեռնադահուկային կուրորտում:
