Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) իր շարքերից հեռացրել է մեկ պատգամավորի։ Խոսքն Անկարայից ընտրված պատգամավոր Այլին Նազլըաքայի մասին է։
Նման որոշում ձայների մեծամասնությամբ ընդունել է ԺՀԿ-ի կարգապահական խորհուրդը։ Պատգամավորին կուսակցության շարքերից հեռացնելու համար պատճառ է դարձել այն, որ նա իր աշխատասենյակում իջեցրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի նկարը։
Այդպիսով Թուրքիայի խորհրդարանում ԺՀԿ-ի պատգամավորների թիվը 134-ից նվազեց մինչև 133-ի։ Բացի այդ, Նազլըաքան դարձավ Թուրքիայի 26-րդ գումարման խորհրդարանի առաջին անկախ պատգամավորը։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը