Հացպանյանի մարմինը ՀՀ-ում է, հոգեհանգստի օրը չեն կարողանում որոշել, քանի որ ՊՆ-ից լուր չկա

Հայկական ժամանակը գրում է. Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի կլինիկաներից մեկում ծանր հիվանդությունից մահացած Արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի մարմինն այսօր բերվել է Հայաստան։ Այս մասին մեր զրույցում ասաց Սարգիս Հացպանյանի կինը: Օրեր առաջ Հացպանյանի հարազատները դիմել էին ՀՀ ՊՆ՝ Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու առաջարկով, իսկ ՊՆ-ն ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ հատուկ ընթացակարգ կա դիմելու, եւ այդ ընթացակարգով դիմում չի եղել։ Եռաբլուրը պետական պանթեոն է, եւ այնտեղ հուղարկավորելու հատուկ կարգ կա, փաստաթղթեր են հավաքվում, պաշտոնական դիմում է գրվում եւ այլն՝ նման բան տեղի չի ունեցել: Հասմիկ Հացպանյանը նշեց, որ հունվարի 23-ին երկու դիմում-նամակ են գրել ՊՆախարարին՝ բարեկամները եւ ազատամարտիկները, սակայն պատասխան դեռ չեն ստացել: Արդյունքում չեն կարողանում հոգեհանգստի արարողության մասին որեւէ բան որոշել ու հայտարարել, քանի որ չգիտեն՝ ինչ է լինելու հուղարկավորության հարցը. «Զանգահարել ենք թեժ գիծ, մեզ ասացին, որ նամակը հասել է, բայց պատասխան դեռ չենք ստացել: Այսպես օդի մեջ կախված վիճակում ենք»,- ասաց տիկին Հացպանյանը: Սարգիս Հացպանյանին Եռաբլուր պանթեոնում իր զինակից ընկերների կողքին հուղարկավորելու նպատակով Change.org հարթակում սկսած ստորագրահավաքիարդյունքում արդեն 3300-ից ավելի ստորագրություն կա: Ստորագրահավաքի մասին խնդրագրում ասված է. «Հայ անվանի հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը մեծ ներդրում ունեցավ մեր պետականության կայացման գործում՝ զենքը ձեռքին մասնակցելով ազատամարտին, ապա իր հրապարակումներով ու ելույթներով խոսելով հայրենի երկրին օգտակար լինելու  իր տեսլականի մասին: Սարգիս Հացպանյանը անգնահատելի դեր ունեցավ հատկապես Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության վերադարձի, քուրդ եւ թուրք առաջադեմ գործիչների կողմից ցեղասպանությունը ճանաչելու եւ աշխարհի տարբեր մասերում հայամետ նախաձեռնություններով հանդես գալու գործում: Մեր հայրենակիցը, ցավոք, մահկանացուն կնքեց շատ երիտասարդ՝ 55 տարեկան հասակում՝ ծանր հիվանդության պատճառով: Ներքոստորագրյալներս դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով թույլ տալ Սարգիս Հացպանյանին արժանիորեն հուղարկավորել Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին»: Դա կլինի հայկական պետության գնահատանքը իր կյանքը հայրենիքին նվիրած գործչին»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am