Վայոց Ձորի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը ֆիքսել է տեսախցիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է երեկ՝ հունվարի 25-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը ֆիքսել է վթարի հարևանությամբ գտնվող խանութ-սրահի տեսախցիկը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ՝ 58-ամյա Ռադիկ Հովհաննիսյանը իր վարած HOWO մակնիշի 34 AN 592 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանն ու ուղևոր, վարորդի համագյուղացի, 57-ամյա Ռաֆիկ Առաքելյանը տեղում մահացել էին։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պետ Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ մահացածների դիերը մեծ դժվարությամբ էին դուրս բերել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Եղեգնաձորի հիվանդանոցի հերթապահ խումբը։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային վարչության պետ Կամո Սահակյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ավտոմեքենան բարձված էր եղել խճաքարով և այն կողաշրջվելու հետևանքով ամբողջովին թափվել էր, և ճանապարհը մաքրելու համար օպերատիվորեն ժամանել էին նաև Եղեգնաձորի Ճանշինի աշխատակիցները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am