Քաղաքական տարբերակ է քննարկվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր խորհրդարանական ֆրակցիաները պարտիզանական լռություն են պահպանում, թե ովքեր պետք է նախագահեն իրենց հասանելիք ԱԺ մշտական հանձնաժողովները, երեկ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրվեց Հայկ Ֆարմանյանը, որի մասին լրագրողական համայնքը մի քանի օր տեղեկություն ուներ, բայց «ուժեղների» թիմից կատեգորիկ հերքում էին:

Ինչպես հերքում են նաեւ այն, որ Տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում դիտարկում են Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Էդգար Ղազարյանին կամ Լենա Մաթեւոսյանին։

Նրանց չեն զիջում նաեւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժեղ «Հայաստան» դաշինքի անդամները, չնայած մինչ ԱԺ նիստերի մեկնարկը նրանցից մեկը մեզ հայտնել էր, որ չեն պատրաստվում ստանձնել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահություն, սակայն Դոնթի բանաձեւով հանձնաժողովների բաշխման գործընթացին մասնակցեցին եւ ընտրեցին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը` հավանաբար, մտքափոխվել են։

Երեկ օրվա առաջին կեսին լուրեր հասան, թե գլխավոր թեկնածուն Քրիստինե Վարդանյանն է, սակայն նա մեզ փոխանցեց, որ դեռ վերջնական որոշում չունեն, այս հարցի հետ կապված՝ «քաղաքական տարբերակ» են քննարկում:

«Ուժեղներից» մեկը մեզ ասաց, որ ինչքանով ինքն է տեղյակ քննարկում են Գեղամ Մանուկյանի կամ Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Գեղամ Մանուկյանը քանի որ եղբայրը գերիների մեջ է և հանձնաժողովը կարող է այս հարցով հիմնովին զբաղվել, Արթուր Սարգսյանը քանի որ պատգամավորն ապօրինի կալանքի տակ է: Մեզ հորդորեցին մեկ օր համբերել այսօր կամ վաղը բոլոր թեկնածուների անունները կհրապարակեն։

դիտվել է 665 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am