«ՀայՓոստը» գաղտնիքը վստահում է միայն տնօրենի ամուսնուն՝ Հայկ Կոնջորյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից օգոստոսի 3-ին հայտարարեց, որ իր կնոջ՝ «ՀայՓոստ»-ի տնօրենի աշխատավարձը ընկերության պատմության մեջ ամենացածրն է։

«Ժողովուրդ»-ը փորձեց ստուգել այդ հայտարարությունը՝ ուղիղ հարցում ուղարկելով «ՀայՓոստ»-ին։ Պատասխանը ուշագրավ է․ ընկերությունը մեզ տվեց 20 տարվա բոլոր տնօրենների անուններն ու պաշտոնավարման ժամկետները, բայց աշխատավարձերի մասին որևէ տեղեկություն չի տրամադրել ընկերությունը։

Այսինքն՝ «ՀայՓոստ»-ը՝ ի դեմս տնօրեն Շուշան Ալեքսանյանի, պատրաստ է հանրությանը ասել՝ ովքեր են ղեկավարել ընկերությունը անցած 20 տարիներին, բայց պատրաստ չէ ասել, թե այդ ղեկավարները որքան են վարձատրվել։

Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը հարցրել էր շատ կոնկրետ բաներ՝ վերջին 20 տարիների տնօրենների աշխատավարձերը, դրանց փոփոխությունները, պարգևավճարները, հավելավճարներն ու այլ դրամական վճարումները։

Ըստ «ՀայՓոստ»-ի պատասխանի՝ աշխատավարձը անձնական տվյալ է, հետևաբար, առանց աշխատողի համաձայնության, այն չի կարելի տրամադրել։

Բայց այստեղ է սկսվում գլխավոր հարցը։ Եթե Հայկ Կոնջորյանի հրապարակային հայտարարությունը վերաբերում է «ՀայՓոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձին, ապա այդ հայտարարությունը ինչպե՞ս պետք է ստուգի հանրությունը։

Կոնջորյանը ոչ թե իր տան խոհանոցում է այդ մասին խոսել, այլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից։ Իսկ «ամենացածր աշխատավարձը» փաստական պնդում է, որը ենթադրում է համեմատություն ընկերության նախկին պաշտոնների աշխատավարձերի հետ։

Բայց ինչպես համեմատենք, եթե նախկին տնօրենների աշխատավարձի մասին տեղեկությունը տիրապետում է միայն ընկերությունը։

Ընդգծենք, որ «Ժողովուրդ»-ը նախկինում նույնպես դիմել էր «ՀայՓոստ»-ին և ԲՏԱ նախարարությանը՝ պարզելու Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձի չափը, սակայն էլի այդ տվյալը պահվեց՝ ինչպես պետական գաղտնիք։

Սակայն այստեղ կա մի կարևոր տարբերություն․ մենք չենք պահանջել որևէ աշխատակցի առողջական, ընտանեկան կամ այլ ինտիմ տվյալներ։ Հարցը վերաբերում է աշխատանքի դիմաց վճարվող՝ ընդ որում արդեն պետական բյուջեից, գումարին և դրա համեմատությանը «ՀայՓոստ»-ի նախկին ղեկավարների վարձատրության հետ։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նախատեսում է տեղեկատվության հասանելիության սահմանափակումներ, այդ թվում՝ անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պաշտպանության նպատակով։ Բայց նույն օրենքը նաև կարգավորում է հանրային նշանակության կազմակերպություններից տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Սա կոնկրետ հանրային շահ հետապնդող հարց է, քանի որ Շուշան Ալեքսանյանը՝ «ՀայՓոստ»-ի ղեկավարը, պետական ՓԲԸ-ից ստանում է ամսական 3.4 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ, և հանրությունը պետք է դրա հիմնավորումը ստանա։

Բայց ո՛չ թիվ։ Ո՛չ հաշվարկ։ Ո՛չ համեմատական։ Միայն օրենքների երկար ցանկ և վերջ։

Ինչ է ստացվում. «ՀայՓոստ»-ի ղեկավարը՝ Շուշան Ալեքսանյանը, նախկին տնօրենների աշխատավարձի և իր աշխատավարձի մասին տեղեկությունը, որը անձնական տվյալ է համարում, փոխանցում է բացառապես իր ամուսնուն՝ իշխանական ձայներով ԱԺ փոխխոսնակ ընտրված Հայկ Կոնջորյանին։

Այսինքն՝ անձնական գաղտնիքը, որը առնչվում է անգամ նախկին տնօրեններին, գաղտնիք «ՀայՓոստ»-ի ղեկավարի ամուսնու համար։

Սա այն դեպքն է, երբ պետական, հանրային շահը միախառնվել է անձնական, ընտանեկան շահի հետ, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում գտնվող հարց է»։

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am