Միշուստինը հստակ օրինակներով Փաշինյանին կոնկրետ պատասխան է տվել

«Հայելի» մամուլի ակումբի տեղեկություններով՝ 2024 թվականի դեկտեմբերին և 2025 թվականի հուլիսին կայացած հանդիպումների ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման փորձերը Մոսկվայում դիտարկվում են որպես երկիրը աշխարհաքաղաքական առճակատման դաշտ ներքաշելու փորձ, ինչը չի կարող անտեսվել Ռուսաստանի կողմից։ Ըստ նրա՝ Հայաստանի խնդիրն է երկիրը զերծ պահել նման բախումների անհարկի զոհ դառնալուց։

Միշուստինը նաև ակնարկել է Արցախի ճակատագիրը՝ հիշեցնելով, որ Պրահայում՝ Եվրոպայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, Արցախը հայաթափվեց, մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքները այդպես էլ չվերադարձվեցին։

Ավելին, մեր տեղեկություններով՝ Միշուստինը ներկայացրել է առարկայական օրինակներ, թե ինչպես Ռուսաստանը կարող է մինչև 2027 թվականի ավարտը կրկնապատկել Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը՝ ոչ միայն պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների (Միշուստինը նշել է էլեկտրոնիկան), այլև հայկական արտադրության ապրանքների հաշվին։

Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ Ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգի թարմացման շրջանակում հայկական բանկերը կարող են օգտվել ֆինանսական լիցենզիաների փոխադարձ ճանաչման մեխանիզմից, ինչը կհեշտացնի նրանց մուտքը ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկաներ։

Այս շփումներին հաջորդել են Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումն ու եվրոպական ուղղությամբ հետագա քայլերը։

Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում Փաշինյանը մեկ անգամ չէ, որ փորձել է Միշուստինի միջոցով հասնել հայկական առանձին ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող փաստացի տնտեսական սահմանափակումների վերացմանը։ Սակայն բոլոր նման փորձերի դեպքում Միշուստինը հղում է արել Կրեմլին՝ նշելով, որ այդ հարցերն այլևս դուրս են իր պատասխանատվության շրջանակից։

դիտվել է 1479 անգամ
Լրահոս
Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Սպասում են Թրամփի արձագանքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am