Վովա Գասպարյանը նախագահից երաշխիքներ է խնդրել

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանապետ Վովա Գասպարյանը նախօրեին այցելել է Բաղրամյան 26 եւ հանդիպում ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ նրան ներկայացնելով 2017-ի աշխատանքի արդյունքը եւ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Ինքնին այս այցելությունը հետաքրքիր է անկասկած, սակայն առավել ուշագրավ է դառնում այն իրողության ֆոնին, որ նախօրեին հայտնի են դարձել կառավարման նոր մոդելում ոստիկանության, այսպես ասած, կարգավիճակի վերաբերյալ օրինագիծը եւ մանրամասները: Ըստ այդմ՝ ոստիկանությունը դառնում է վարչապետին ենթակա կառույց: Եթե ներկայումս ոստիկանությունն առընթեր է կառավարությանը, այսինքն՝ անմիջականորեն ենթակա չէ վարչապետին, ապա ապրիլից կլինի այդպիսին: Սրա վերաբերյալ հարցերի քննարկումներ Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանի հետ չի ունեցել՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, սակայն կասկած իսկ չկա, որ հանդիպման ընթացքում իրականում երեւի թե հենց այս խնդիրն է եղել առանցքայիններից մեկը, ընթացիկ աշխատանքներից բացի:

Բանն այն է, որ առկա է ուշագրավ իրավիճակ: Եթե վարչապետ լինում է Սերժ Սարգսյանը, ապա այստեղ կարծես թե իրավիճակը սկզբունքորեն չի փոխվում, եւ Վովա Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո, հաշվետու է մնում նրան: Սակայն, եթե ստացվում է այնպես, կամ չի ստացվում ինչ-որ բան այնպես, ու Սերժ Սարգսյանը չի դառնում վարչապետ, ապա Վովա Գասպարյանը, փաստորեն, հայտնվում է բոլորովին այլ վարչապետի ենթակայության ներքո:

Եթե դիցուք՝ դիտարկենք, որ այդ վարչապետը մնում է Կարեն Կարապետյանը, ապա այստեղ իրավիճակը դառնում է առանձնապես ուշագրավ՝ հաշվի առնելով այն, որ Կարեն Կարապետյանի եւ Վովա Գասպարյանի փոխհարաբերությունը, մեղմ ասած, չի ստացվել արդեն հիմա կամ նույնիսկ վաղուց՝ Կարապետյանի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո: Դրա վկայությունն են այն մի շարք դիտողությունները կամ հանձնարարությունները, այսպես ասած՝ վերադաս դիրքերի ցուցադրությունը, որ Գասպարյանի հանդեպ փորձում էր անել Կարեն Կարապետյանը կառավարության նիստերին՝ նրան այս կամ այն առիթով տալով հանձնարարականներ, հաճախ նույնիսկ ֆունկցիոնալ առումով ոչ անմիջական առնչություն ներկայացնող հարցերի առիթով: Իսկ նախորդ տարվա սկզբին իր ասուլիսի ընթացքում Կարեն Կարապետյանը, ըստ էության, ուղիղ տեքստով էր հայտարարել, որ ոստիկանությունը չի օժանդակում իրեն մենաշնորհների եւ պաշտոնական դիրքի չարաշահման դեմ պայքարում: Վովա Գասպարյանն անկասկած Սերժ Սարգսյանից ակնկալում է այս իրավիճակի հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ իրողությունների որոշակիացում՝ մնո՞ւմ է Սարգսյանը վարչապետ ու երաշխավորո՞ւմ է Գասպարյանի դիրքը, թե՞ Սարգսյանը որեւէ երաշխիք չի տալիս ոստիկանապետին՝ կապված 2018-ի հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am