Սիրիայի քրդերի կանանց զորախումբ. «Աֆրինը Թուրքիայի համար գերեզման կդարձնենք»

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) կանանց թևը՝ YPJ-ն զգուշացրել է Թուրքիային, որը ռազմական գործողություններ է սկսել քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինում: Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ նրանց կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այսօր 6-րդ օրն է, ինչ օկուպանտ Թուրքիան և նրա հովանու տակ գտնվող հրոսակները շարունակում են անդադար հարձակվել Աֆրինի վրա: Մենք, որպես YPG-ի կանանց թև, ինչպես նաև Աֆրինի ժողովուրդը, պատմական դիմադրություն ենք ցուցաբերում: Աֆրինի հողերը Թուրքիայի և հրոսակների համար դարձնելու ենք գերեզման, նրանք զղջալու են, որ ոտք են դրել այստեղ»: Հայտարարությունում ասվել է նաև, որ թուրքական ուժերն այս մի քանի օրվա ընթացքում իրենց վրա հարձակվել են տանկերով և ռազմական ինքնաթիռներով, սակայն իրենք դիմել են պատասխան գործողությունների: Թուրքերի և քրդերի միջև ուժեղ բախումներ են տեղի ունեցել հատկապես Աֆրինի Շերա, Բիլբիլե, Մաբեթա, Ջինդիրեսե, Շիյե, Րեջո գյուղերում: «Այս տարածքներում այս օրերին ուժեղ մարտեր են գնում և դեռևս շարունակվում են: Այս մարտերում թուրք հրոսակները մեծ կորուստներ են կրել: Սակայն իրենք թաքցնում են իրենց կորուստները: Նրանց մամուլում հրապարակվում են սուտ լուրեր, թե իբր քրդական կողմն ունի շատ կորուստներ: Այնինչ վերջին 5 օրվա կռիվներում մենք տվել ենք 7 զոհ: Խոսք ենք տալիս, որ պաշտպանելու ենք մեր հողերը և մեր ժողովրդին»: Աղբյուրը` Ermenihaber.am

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am