ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանում նախօրեին «Քաղպայմանագիր» խմբակցության անդրանիկ նիստն է կայացել: Որոշել են, թե որ պատգամավորը որ մշտական հանձնաժողովում պետք է աշխատի։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր պատգամավորները պետք է ընդգրկված լինեն հանձնաժողովների աշխատանքներին, բացառությամբ ղեկավար պաշտոն զբաղեցնողները։ Նիստը, սակայն, խոր հիասթափություն է առաջացրել իշխանական ֆրակցիայի հնաբնակների շրջանում, քանի որ առաջին մերձեցումից պարզ է դարձել, թե ովքեր են մանդատ վերցրել: Ինչպես մեզ ասացին` թույլ ինտելեկտով, քաղաքական զրո «բագաժով», շատերն անգամ մարդկային տարրական շփումներում հաղորդակցության խնդիր ունեն։

Մեր աղբյուրի խոսքով՝ իշխանական ֆրակցիան այնքան է դեգրադացվել, որ, դիցուք, Արփի Դավոյանը նախընտրել է աշխատել պաշտպանության մշտական հանձնաժողովում, որն ԱԺ առանցքային նշանակության հանձնաժողովներից է։ Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք, վերջին օրերին ՔՊ-ում բուռն քննարկումներ են, թե առաջնահերթ կարգով որ հանձնաժողովների ղեկավարումը վերցնեն իրենք եւ ինչ թողնեն ընդդիմությանը:

Եթե ՔՊ-ն նախապես հակված է եղել վերցնել պետաիրավական եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովները, ապա երեկ կարծես մտքափոխվել էին․ ՔՊ-ում կանխատեսում են, թե ինչպես են իրենց բզկտելու, եթե հանկած պաշտպանությունն ու անվտանգությունը ստորադասեն այլ հարցերին, ուստի առաջինը կվերցնեն պետաիրավական եւ պաշտպանության հանձնաժողովների նախագահությունը, հատկապես որ լսել են՝ «Ուժեղ Հայաստանում» էլ նախընտրությունը տալիս են ոչ այնքան արտաքին, որքան տնտեսական հանձնաժողովին։ «Ուժեղները» նախընտրում են նաեւ տարածքային կառավարման հանձնաժողովը՝ այն նկատառումով, որ ակտիվ կապի մեջ կլինեն ՏԻՄ-երի հետ եւ առաջիկա ընտրություններում ավելի մեծ շանսեր կունենան: Եվ չնայած դեռ հայտնի չէ, թե հանձնաժողովներն ինչպես կբաշխվեն խորհրդարանականների միջեւ, սակայն «ուժեղները» հանձնաժողովների նախագահացուներ են դիտարկում ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին, իրավաբան Ռուբեն Մխիթարյանին, սակայն ամեն ինչ կորոշվի ըստ իրավիճակի։

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am