Աշխարհի ամենագեր տղան նիհարել է 80 կիլոգրամով
Ինդոնեզացի 12-ամյա Արյա Պերմանին՝ աշխարհի ամենագեր տղան, 2 տարի առաջ 200 կիլոգրամ էր կշռում:
Ծնվելիս Արյան նորմայի սահմաններում է կշռել՝ 3.2 կիլոգրամ: Տարիքի հետ նրա մոտ ճարպակալություն սկսվեց, և 10 տարեկանում նա արդեն 200 կիլոգրամ էր: Նա շնչառական, մարսողական պրոբլեմներ ուներ, ինչպես նաև հիգիենայի և շարժվելու հետ կապված խնդիրներ: 10 տարեկանից փոքրիկ տղան սնվում է միայն շագանակագույն բրնձով, մրգերով և ձկնեղենով և հիմա կարողացել է նիհարել 80 կիլոգրամով:
