Փոփոխություններ ՊՊԾ, Ոստիկանության ու ԱԱԾ համակարգում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով մասնավորապես, սահմանվում են, որ վարչապետը պետք է ունենա 4 ենթակա մարմին՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը և Պետական վերահսկողական ծառայությունը: Ըստ նախագծի կառավարությանը ենթակա մարմինները 12-ն են՝ ՊԵԿ-ը, Քաղաքաշինության կոմիտեն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն, Առողջապահական տեսչական մարմինը, Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը, Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը, Էներգետիկայի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և Տրանսպորտի տեսչական մարմինը: Օրենքը նախատեսում է, որ նախարարություններին ենթակա մարմինները էիվը 18-ն է, որոնք են, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Քրեակատարողական ծառայությունը, Պրոբացիոն ծառայությունը, Սննդամթերքի անվտանգության ծառայությունը, Փրկարար ծառայությունը, Սոցիալական ապահովության ծառայությունը, Պետական արարողակարգի ծառայությունը, Միգրացիոն ծառայությունը, Ջրային կոմիտեն, Գիտության կոմիտեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զբոսաշրջության կոմիտեն, Ռազմարդյունաբերական կոմիտեն, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, Պետական գույքի կառավարման կոմիտեն, Բարձրագույն որակավորման կոմիտեն, Անտառային կոմիտեն և Լեզվի կոմիտեն: Բացի այդ, Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նաև «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունները, որոնք մասնավորապես, վերաբերում են նրան, որ ոստիկանությունը նոր Սահմանադրությամբ կառավարությանն առընթեր մարմնից դառնալու է վարչապետին ենթակա մարմին: Ըստ այդմ, նշվում է, որ ոստիկանության կանոնադրությունը հաստատում և աշխատողների առավելագույն թվաքանակը սահմանում է վարչապետը: Ոստիկանության պետը ոստիկանության կառուցվածքի և թվաքանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ: Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Կառավարությունը և վարչապետը: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Բացի այդ, փոփոխություններ են նախատեսված նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդմ, ոստիկանության պետին նշանակում և ազատում է վարչապետը, ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, մինչդեռ գործող օրենքով այդ լիազորությունը վերապահված է ՀՀ նախագահին: Ոստիկանության զորքերի հրամանատարին վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե ոստիկանության պետի տեղակալն է: Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ոստիկանության պետը:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am