Մելիքբեկյանը փոշմանե՞լ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 25-ին Podcast with Garamyan հաղորդմանը հյուրընկալված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե չի նախատեսում մասնակցել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին, որը կայանալու է 2026-ի դեկտեմբերին։ Տարիներ շարունակ Մելիքբեկյանի հրաժարականը պահանջած ֆուտբոլի ֆանատները եւ մի քանի ֆուտբոլային ակումբներ ցնծություն ապրեցին այդ հայտարարությունից, իսկ ՆՈԱ ակումբն անգամ հայտարարեց. «Նման հայտարարությունից հետո որեւէ հետքայլ կամ դիրքորոշման փոփոխություն չի կարող ընդունելի լինել հայկական ֆուտբոլային հանրության համար»։

Մելիքբեկյանի այս հայտարարությանը նախորդել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը։ Հիշեցնենք, որ նրանք զույգով են հանդես գալիս, եւ մեկի գոյությունը մյուսով է պայմանավորված:

Անցել է մի քանի ամիս, եւ այժմ կարող ենք ասել, որ ՀՖՖ-ում «իրավիճակ» է փոխվել: Նախ, Արմեն Նիկողոսյանը ընդամենը ձեւական հրաժարական է տվել` շարունակում է ՀՖՖ-ում աշխատել եւ բոլոր բարիքներից, անգամ ծառայողական մեքենայից է օգտվում: Նրան վստահվել է 20 տարեկանների աշխարհի առաջնության նախապատրաստությունը, որը կայանալու է 2029-ին՝ Հայաստանում եւ Վրաստանում։ Այս առաջնության վրա մեծ գումարներ են ծախսվելու, մարզադաշտեր են կառուցվելու Վանաձորում, Գյումրիում, եւ այդ գումարների տնօրինությունն իրականացնում է Նիկողոսյանը:

Ինչ վերաբերում է Մելիքբեկյանին, ապա մեր աղբյուրն ասում է, որ նա նեղ շրջապատում վերջին օրերին մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը մնալու է. «Նիկոլն ասել է` կմնաս, կապ չունի՝ ինչ ես ասել հարցազրույցում»:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Արմեն Մելիքբեկյանը հայտարարում է, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ 2019-ի նոյեմբերի 26-ին, երբ Մելիքբեկյանը ՀՖՖ գլխավոր քարտուղարն էր եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, ասել էր, որ չի պատկերացնում իր առաջադրումը եւ նման ցանկություն չունի։ Բայց մեկ ամիս անց՝ 2019-ի դեկտեմբերի 23-ին առաջադրվեց եւ ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Իսկ 2023-ին վերընտրվեց այդ պաշտոնում ու հավակնում է հայկական ֆուտբոլի ամենաերկարակյաց եւ ֆուտբոլն ամենաշատը ձախողած ՀՖՖ նախագահը դառնալ Հայաստանի պատմության մեջ:

Եվ որքան էլ ֆուտբոլային ֆանատները` FAF-ը հայտարարի, որ «2 պաշտոնավարման ժամանակահատվածում իր ծրագրերի առյուծի բաժինը ձախողած չինովնիկի ու իր թիմի անդամների վերադասավորման եւ վերարտադրության ցանկացած փորձ բացառվելու է», սակայն այս հարցը մեկ մարդ է որոշում` Նիկոլ Փաշինյանը, իսկ նրան ձեռնտու է իր «զեմլյակի»` իջեւանցի Արմեն Մելիքբեկյանի հավերժ պաշտոնավարումը:

Ի դեպ, Մելիքբեկյանի դիրքերն առավել ամրապնդվել են նրանով, որ 2025 թվականին` 4 տարի ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ: Եվ նաեւ հիմա դրանով է շանտաժ անում ՀՀ իշխանություններին, թե` եթե ինձ հեռացնեք, ՈՒԵՖԱ-ն ձեռք կքաշի Հայաստանից» :

դիտվել է 390 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am