Ահաբեկչական հետք
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում քննում են վարկածը, թե չորսամյա երեխայի սպանության մեջ մեղադրվող Գյուլչեխրա Բոբոկուլովան կապ է ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հավաքագրողների հետ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ճշտված տվյալներով, գերատեսչությունում ահաբեկչության վարկածը գերակա են համարում, դայակի գործողությունները մտադիր են վերաորակել որպես «ահաբեկչություն»։ Հաղորդվում է նաեւ, որ ներկայումս ստուգվում են Բոբոկուլովայի եւ ծայրահեղականների միջեւ կապի հավանականությունը։ Բացի այդ, անվտանգության ծառայությունը վարկած ունի, թե դայակի ամուսինը ագելված խմբավորումներից մեկի անդամ է։
