Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները երկու օր է՝ մեկնարկել են, սակայն պատգամավորների կաբինետների հարցը դեռեւս լուծված չէ, բացառությամբ ՔՊ-ի «դեմբելների»՝ հնաբնակների, որոնք կա՛մ մնացել են իրենց կաբինետներում, կա՛մ բարելավել են դիրքերը, իսկ նորեկները փորձում են միջնորդներ մեջ գցել, հնարավորինս լավ հարկաբաժիններում տեղավորվել։

Ովքեր ՔՊ վերնախավի հետ մոտ են, արդեն գտել են առաջիկա հինգ տարիների իրենց աշխատասենյակները, օրինակ, Հայկ Կոնջորյանի նախկին օգնական, ավագանու անդամ Նատալի Սինորյանը հարմարավետ տեղավորվել է նոր ֆոյեի դահլիճի հարեւանությամբ առաջին սենյակում։ Վատ դիրքերում չէ ՔՊ-ի հրձիգ դարձած նախկին տնօրեն, շրջիկ պատարագների ակտիվ մասնակից Ռուզաննա Երեմյանը՝ նա Սինորյանի հարեւանությամբ է տեղավորվել՝ մի քանի սենյակ միջանցքի խորքը։

Փոխարենը պաշտպանության հանձնաժողովի երբեմնի անպարտ նախագահ Անդրանիկ Քոչարյանին չորրորդ հարկից իջեցրել են երկրորդ, իսկ Սասուն Միքայելյանը գերադասել է տեղավորվել ֆրակցիայից, ավելի ճիշտ՝ աչքից ու ականջից հեռու՝ առաջին հարկում, որտեղ նախորդ խորհրդարանում նաեւ Խաչատուր Սուքիասյանն էր մեկուսի հարմարավետ տեղավորվել։

Ի դեպ, իրենց կաբինետներից դուրս են եկել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորները։ Նրանց տեղափոխել են «Պատիվ ունեմ»-ի, իսկ ավելի վաղ՝ «Ելք»-ի տարածք, իսկ նրանց աշխատասենյակները տրվել են ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը՝ «Ուժեղ Հայաստանին»։

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am