Արտերկրից ժամանող փախստականների թիվը զգալիորեն նվազել է
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Աթենք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ արտերկրից ժամանող փախստականների թիվը զգալիորեն նվազել է, ինչը կապված է նրա հետ, որ Անկարան վերանայում է վիզային ռեժիմը: «Թուրքիան կատարում է իր առաջադրանքը ներգաղթի հետ կապված գործողությունների պլանի շրջանակներում։ Մենք վերանայում ենք մեր վիզային ռեժիմը և դիտարկում փախստականների զգալի նվազում»։ Չավուշօղլուն չի մանրամասնել, թե կոնկրետ որ ժամանակահատվածում է գրանցվել փախստականների հոսքի անկում։
