Էրդողանը ևս մեկ կոտորած է ավելացնում իր պատմությանը

Իրանի քրդաբնակ նահանգների համալսարանների 180 դասախոսներ, գիտնականներ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատող հայտարարություն են արել: Հայտարարությունը ստորագրած գիտաշխատողները միջազգային հանրությանը կոչ են արել խախտել լռությունը և «Ո՛չ» ասել հանցագործությանը: «Fırat» լրատվական գործակալության հարապարակած հայտարարության մեջ Ռուսաստանը մեղադրվում է Աֆրինի վրա հարձակվելու հարցում Թուրքիայի հետ «կեղտոտ» պայմանավորվածության գալու, ԱՄՆ-ը՝ լուռ համաձայնություն տալու, իսկ Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնողները՝ լռություն պահպանելու մեջ: Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոտորածներին, որոնք համաշխարհային պատմության սև էջերն են, ավելացնում է ևս մեկը: Ermenihaber գործակալության փոխանցմամբ, գիտնականները, նշելով, որ Աֆրինի վրա հարձակման ընթացքում մինչև այժմ տասնյակ կանայք և երեխաներ են սպանվել,  իրենց պարտքն են համարել բարձրաձայնել հետևյալ 4 հարցի մասին. 1. Թուրքիայի կողմից մեկ այլ պետության տարածքի վրա հարձակումը, որը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, անօրինակ է և հանցագործություն է: 2. Թուրքիայի հարձակումը, որ այն նախաձեռնել է  իր գերիշխանությունն ընդլայնելու համար, վտանգի տակ է դնում Սիրիայում հաստատված խաղաղությունը: 3. Այս հարձակումը հող է նախապատրաստում օտարերկրյա ուժերի միջամտության համար: 4. Անտեսվում է այս տարածքի խաղաղ բնակչության ապագան և կյանքի անվտանգությունը: «Համարում ենք, որ Թուրքիայի այս բռնությունների և հանցագործությունների հանդեպ լռություն պահպանողները խախտում են միջազգային համընդհանուր իրավական նորմերը: Թուրքիայի այս հարձակումը քննադատում և դատապարտում ենք: Պահանջում ենք, որ միջազգային դերակատարները, հատկապես Իրանը, այս հանցագործությունը դադարեցնելու կոչ անեն»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am