Պատգամավորները նկարահանել են Այրումի պոչամբարից Դեբետ լցվող թունավոր թափոնները. econews.am

ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանն այցելել են Լոռի՝ պարզելու համար, թե ճշմարտացի են արդյո՞ք համացանցում և լրատվական դաշտում շրջանառվող տեղեկությունները Դեբետ լցվող քիմիական թափոնների մասին: «Հենց հիմա Ախթալայի հանքավայրի պոչամբարից այս կեղտաջուրը թափվում է Դեբետ գետը: Այրումի պոչամբարը լցվել է ու թունավոր պոչանքը հեղեղատարերով, վտակներով, խողովակներով, մարդկանց տնամերձ հողամասերն աղտոտելով լցվում է գետը: Սա ընդամենը արտահոսքի մի տեղն է»,- տեսանյութին կից գրել է Լենա Նազարյանը: «Մենք հիմա գտնվում են Լոռվա մարզում՝ Այրումի պոչամբարի մոտ: Ես և Լենա Նազարյանը: Նայե՛ք, սա ժամանակին եղել է առու, որով ոռոգվում են մոտակայքում գտնվող բոլոր 30 հա այգիները: Պոչամբարից լցվում են այստեղ բոլոր թունաքիմիկատ նյութերը, այս ամեն ինչով ջրվում են այգիները, այդ պտուղները ուտում են ոչ միայն տեղացի, այլև այստեղից գնած ապրանքներն օգտագործող ժողովուրդը: Այս ամենը լցվում է Դեբետ գետը»,- ասում է պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նշենք, որ օրերս տեղեկություն տարածվեց նաև «Թեղուտ» ՓԲ կողմից Դեբետ թափվող թունավոր թափոնների մասին: Ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության, հունվարի 22-ին տեսչական մարմնի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ՓԲ ընկերություն, զննել են պոչամբարի տարածքը: Նախնական ուսումնասիրությամբ պոչամբարի պատվարի վրա որևէ ճաք կամ վթարային իրավիճակ, ինչպես նաև պոչամբարից արտահոսքի հետք դեպի շրջակա միջավայր չի հայտնաբերվել: Աշխատակիցները Դեբեդ գետից լրացուցիչ կատարել են նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզելու՝ արդյոք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե` ոչ: Նյութի աղբյուրը` Econews.am

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am