Դավիթ Բաբայանը`սահմանի վիճակի մասին

Սահմանին իրավիճակը կայուն և վերահսկելի է, իսկ քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի կատարած գործողությունները տրամաբանություն չունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հունվարի 25-ի գիշերը շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին: «Բազմիցս եմ նշել, որ քաղաքական տեսանկյունից մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ: 2018 թվականին կան բազմաթիվ իրադարձություններ՝ արհեստածին Ադրբեջանի 100-րդ ամյակն է, Հեյդար Ալիևի 85-ամյակն է, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Զանգելանի, Քելբաջարի 25-ամյակն է՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով ամենամեծ տարածքային կորուստների 25-ամյակն է: Հետևաբար` Ադրբեջանը նման աննորմալ պահվածքով փորձում է սեփական ժողովրդի առաջ ռեյտինգ հավաքել և իր քայլերը ներկայացնել որպես հայրենասիրության դրսևորում»,-ասաց Բաբայանը: Դիտարկմանը, թե որը կարող է լինել դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացնելու տրամաբանությունը՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը տարածաշրջանում է, մշտադիտարկում է անցկացվելու և այլն, Դավիթ Բաբայանն ասաց. «Նման ահաբեկչական քայլերը տրամաբանություն չունեն: Նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, մշտադիտարկում է կատարվելու, Կասպրշիկն է տարածաշրջանում և երեկ հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ, ԵԽԽՎ-ում տարբեր գործընթացներ են ընթանում, նախագահ Սերժ Սարգսյանն է ելույթ ունեցել, իսկ Ադրբեջանը նման քայլերի է դիմում, տրամաբանություն դրանց գործերի մեջ չկա»: Դավիթ Բաբայանը հավելեց, որ նման ցանկացած փորձ կասեցվելու է, և Արցախը, չնայած դեմ է մարդկային կորուստներին, բայց նման քայլերի դեպքում պահելու է իր արժանապատվությունը և պաշտպանելու է իր անկախությունը:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am