240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորների (որոշ բացառություններով՝ նաև ընդդիմադիր) դիլիջանյան, ծաղկաձորյան սեմինարների համար վճարել է պետությունը՝ ընդ որում, բավականին մեծ գումար՝ մոտ 630 հազար ԱՄՆ դոլար: Իհարկե, վերնագիրը վերապատրաստում, խորհրդատվություն, կարողությունների զարգացում է։

Սովորաբար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ/UNDP) աշխարհի տարբեր երկրներում պետական մարմիններին աջակցում է դրամաշնորհներով, տեխնիկական աջակցությամբ և փորձագիտական ռեսուրսներով։ Հայաստանում, սակայն, գործում է նաև հակառակ ֆինանսական հոսքը․ 2024 թվականի ֆինանսավորման համաձայնագրով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պարտավորվել է ՄԱԶԾ-ին հատկացնել 240,600,000 դրամ։

 • Նույն հոդվածում վճարման ժամանակացույցն է.

 • 25.12.2025 – 120,300,000 դրամ

• 25.12.2026 – 120,300,000 դրամ

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ ինչի համար է ՄԱԿ-ին ՀՀ Ազգային ժողովը գումար փոխանցել, ինչ արդյունքներ պետք է ապահովի ծրագիրը և որքանով է հիմնավորված պետական այդ ծախսը։

Հարցմամբ դիմել ենք ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին՝ պարզաբանելու 2026-ին ապրիլի 30-ին 114 մլն 765 հազար դրամի ֆինանսավորման իրավական հիմքը, ծրագրի բովանդակությունը, վճարվող ծառայությունները, մրցակցային ընթացակարգի առկայությունը, ինչպես նաև պետական միջոցների օգտագործման վերահսկողության մեխանիզմները։

ԱԺ աշխատակազմը պատասխանել է, որ.

«ՀՀ Ազգային ժողովի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին կատարված ֆինանսական փոխանցման համար հիմք է հանդիսանում 07.05.2024 թվականի ԱԺ աշխատակազմի և ՄԱԶԾ-ի միջև կնքված ֆինանսավորման համաձայնագիրը»։

Ի դեպ, այդ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 7-ին և վերաբերում է «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (MAP 2.0/FORSETI)» ծրագրին։ Այն նախատեսված է 2024-2027 թվականների համար և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ Հայաստանի, Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 3.19 մլն ԱՄՆ դոլար։

Ի՞նչ է գնում ԱԺ-ն այդ գումարով

ԱԺ աշխատակազմի պատասխանի համաձայն՝

«Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով»։

Մինչդեռ ՄԱԶԾ-ի պաշտոնական նկարագրությունը ցույց է տալիս, որ ծրագիրը շատ ավելի լայն նպատակներ ունի, քան պարզապես դասընթացներ կազմակերպելը։ Այն նախատեսում է բարձրացնել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավել հանրության հետ հաղորդակցությունը, ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը, աջակցել օրենսդրական գործընթացին, պայքարին ապատեղեկատվության դեմ և մեծացնել հանրային վստահությունը խորհրդարանի նկատմամբ։ Ծրագրի արդյունքային ցուցանիշների թվում նշվում են, օրինակ՝ հանրային իրազեկվածության ցուցանիշի առնվազն 7 տոկոս աճ, պատգամավորների և աշխատակազմի առնվազն կեսի վերապատրաստում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մասնակցությամբ առնվազն 10 քաղաքականության մշակում կամ վերանայում։

Մինչդեռ իրականում խորհրդարանական վերահսկողություն մեր երկրում չկա. ԱԺ-ն՝ ՔՊ-ի միանձնյա կառավարման ներքո է. բոլոր պաշտոնները ՔՊ-ինն են, որոշումները բացարձակապես իրենք են կայացնում։

Իսկ ինչո՞ւ առանց մրցույթի

«Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր, թե արդյոք նման ծավալի պետական միջոցների հատկացման դեպքում իրականացվել է մրցակցային ընթացակարգ։

ԱԺ-ի պատասխանը մեկ նախադասություն է.

«Ծրագրի միակ իրականացնողը ՄԱԶԾ-ն է, որը միջազգային վերպետական կառույց է»։

Փաստորեն, մրցույթ կամ այլընտրանքային ընտրության մեխանիզմ չի կիրառվել, քանի որ գործընկերը միջազգային կազմակերպություն է, ուրեմն պետք է գումարը հենց ՄԱԿ-ին տալ։

ՄԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՔՐԻՆ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Որտե՞ղ է բյուջետային հիմնավորումը

ԱԺ աշխատակազմը պատասխանել է.

«Ծախսի անհրաժեշտության բոլոր հիմնավորումները ներկայացված են «2026 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում»։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաև կառավարության բյուջեի կատարումն ապահովող որոշումները։ Դրանցով հաստատվում է, որ Ազգային ժողովի աշխատակազմի համար նախատեսված միջոցառումների շարքում ներառված է նաև ՄԱԶԾ-ի հետ իրականացվող ծրագրի ֆինանսավորումը, իսկ արդյունքային ցուցանիշները սահմանված են կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1910-Ն որոշմամբ և դրա հետագա փոփոխություններով։

Սակայն բյուջետային փաստաթղթերում չի ներկայացվում, թե 240.6 մլն դրամի դիմաց կոնկրետ որ ծառայության արժեքն ինչքան է, ինչքան գումար է ուղղվում խորհրդատվությանը, ինչքան՝ վերապատրաստումներին, ինչքան՝ փորձագիտական աշխատանքներին կամ վարչական ծախսերին։ Այդպիսի մանրամասն ֆինանսական բաշխում ԱԺ-ն նույնպես չի ներկայացրել։

Ինչպե՞ս է վերահսկվում գումարը

ԱԺ-ի փոխանցմամբ՝

«Ծրագիրը յուրաքանչյուր եռամսյակը մեկ ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին կատարված բոլոր միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն, իսկ յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ծրագրի խորհրդին տարեկան հաշվետվությունը։ Ծրագրի խորհրդի նիստեր տեղի են ունեցել 05.05.2025 թվականին և 21.04.2026 թվականին»։

Ծրագրի խորհրդում քննարկվում են նախորդ տարվա արդյունքները և հաստատվում հաջորդ տարվա աշխատանքները։

Հարցը մնում է բաց

Իսկ ծրագրի արդյունավետությունը փաստացի չափելիություն չունի, վերահսկողություն նույնպես, քանի որ ՔՊ-ական պատգամավորները ՄԱԿ-ի և պետության միջոցներով փաստացի հանգստի են մեկնել կուրորտային քաղաքներ, որտեղ հընթացս մասնակցել են ինչ-որ դասընթացների կամ ելույթներ են լսել։ Ինչ է տվել դա ԱԺ-ին, որքանով են ինստիտուցիոնալ կարողությունները բարձրացել, մնում է խիստ անհայտ։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրավական առումով ԱԺ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությունը ձևակերպված է, իսկ ծրագիրը միջազգային համաֆինանսավորմամբ իրականացվող բազմամյա նախաձեռնություն է։ Սակայն նույն փաստաթղթերը չեն պատասխանում ամենակարևոր հարցին՝ 240.6 մլն դրամի դիմաց ինչ չափելի արդյունք է ստացել և ստանալու Հայաստանի հարկատուն։

Եթե մասնավոր ընկերությունը ծառայություն է գնում, սովորաբար ներկայացվում է՝ ինչ աշխատանք է կատարվել և ինչ արժեքով։ Պետական միջոցների դեպքում նույն թափանցիկությունը ոչ պակաս կարևոր է։ Իսկ այս դեպքում հանրությունը դեռևս չի տեսնում, թե պետական բյուջեից նախատեսված մոտ 630 հազար ԱՄՆ դոլարը ինչպես է ազդել խորհրդարանի աշխատանքի արդյունավետության, հաշվետվողականության կամ օրենսդրական որակի տեսքով

»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am