Հրապարակվեց «Լիա» գեղեցկության սրահում սպանվածի կնոջ ցուցմունքը

Չարբախում մեկ տարի առաջ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով այսօր Շենգավիթ վարչական շրջանի իրավասության դատարանում հրապարակվեց այս գործով տուժողի իրավահաջորդ Մուշեղ Մուշեղյանի կնոջ՝ Նարինե Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքը:Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ դեպքի նախորդ օրը ամուսինն առավոտյան տանից դուրս է եկել՝ հայտնելով, որ ընկերների հետ է լինելու և այդ օրը տուն չի գալու: Սպանվածի կինը հայտնել է, թե տեղյակ չէ՝ ամուսինը թշնամիներ ուներ, թե` ոչ: Ըստ ցուցմունքի՝ Նարինե Հովհաննիսյանն ասել է, որ չի ճանաչում միջադեպի մասնակիցներից ոչ մեկին: Նարինե Հովհաննիսյանը դատարան չէր ներկայացել եւ դատարանին գրությամբ հայտնել էր, որ չի ցանկանում ներկա լինել դատական նիստերին և ցանկանում է, որ հիմք ընդունեն իր նախաքննական ցուցմունքը: Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել նաև դատակոչված եւս 3 վկա: Դատարանը որոշեց բերման ենթարկել Վիրաբ Գասպարյանին և Դավիթ Հախանումյանին:  Դատարանը Վիրաբ Գասպարյանին բերման ենթարկելու որոշում կայացրել էր դեռեւս 2017 թվականի դեկտեմբերին: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը սույն սպանության գործով նիստին դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարանը ստացել է պատասխան, համաձայն որի ոստիկանության աշխատակիցները այցելել են Վիրաբ Գասպարյանի բնակարան՝ նրան հայտնաբերելու եւ բերման ենթարկելու համար, սակայն այցելությամբ պարզվել է, որ Գասպարյանը բացակայում է բնակության վայրից եւ ըստ նրա հոր՝ որդին բացակայում է Երեւան քաղաքից եւ գտնվում է Արցախում: Նույն հաջողությամբ ոստիկանները չեն կարողանում հայտնաբերել նաեւ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ամբաստանյալ, քրեական հեղինակություն համարվող Սարգիս Հախանումյանի եղբորը՝ Դավիթ Հախանումյանին: Սույն գործով հաջորդ դատական նիստը կշարունակվի փետրվարի 7-ին ժամը 14:00-ին: Գործով մնացել է հարցաքննել Վիրաբ Գասպարյանին, Դավիթ Հախանումյանին եւ Ռուբեն Խաչատրյանին:  

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am