Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ հատկապես վերջին մեկ տարում հոսանքազրկումներն աննախադեպ չափերի են հասել, հավել յալ ապացուցման կարիք չունի. յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես ասում են, իր մաշկի վրա է զգում դա: Ավելին, անջատումներն այնքան անկանոն ու հաճախակի են, որ բազմաթիվ մարդկանց տեխնիկան շարքից դուրս է գալիս:

Շատերը նկատած կլինեն, որ երբ զանգահարում են ՀԷՑ օպերատիվ կառավարման կենտրոն, այսինքն՝ 180, հենց սկզբից ավտոմատ կերպով տեղեկացվում է. «Ձեր տարածքում գրանցվել է վթարային անջատում: Վերականգնողական աշխատանքները կավարտվեն անջատման պահից… 2 ժամվա ընթացքում»: Մեր ուշադրությունը գրավեց այն, որ անջատման ժամանակահատվածը միշտ նույնն է, իսկ երբ կոնկրետ անցնում ես «սեղմիր 1, 2» փուլերը և հասնում քո հասցեի անջատումներին, պարզվում է՝ իրականում շատ ավելի երկար ժամանակով է անջատումը: Սա չափազանց կասկածելի թվաց, և մենք փորձեցինք բաժանորդ հանդիսացող տարբեր անձանց հեռախոսներից զանգահարել 180 այն ժամանակ, երբ տվյալ տարածքներում հոսանքազրկում չկա: Եվ, օ՜, հրաշք, պարզվեց՝ իրականում կա վթարային անջատում, պարզապես մենք չգիտենք: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ավտոպատասխանիչը նորից տեղեկացրեց, որ ունենք վթարային անջատում, և «վերականգնողական աշխատանքները կավարտվեն անջատման պահից… 2 ժամվա ընթացքում»:

Այսինքն, ըստ երևույթին, ՀԷՑ-ում էլ հասկանում են, թե ինչքան հաճախ են լինում հոսանքազրկումները, նաև գիտեն, որ օպերատորների հետ կապ հաստատելը ամենահեշտ գործը չէ, որոշել են «նավսյակի» բոլորին շուրջօրյա ռեժիմով տեղեկացնել «երկժամանոց» վթարային անջատման մասին, որ իրական անջատման դեպքում էլ «զահլա չտանեն»: Հույսներն այն է եղել երևի, որ հազիվ թե ինչ-որ մեկը 180 զանգահարի, եթե լույս ունի…»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am