Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ։ Իրավական ակտի նպատակը Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-ՏաթևԿապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է։

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակները տեղադրվում են կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու մասին» թիվ 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով։ Դրանում առկա իրավական կարգավորումները հնարավորություն են ընձեռում գովազդային վահանակներ տեղադրել Հայաստանի բոլոր ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում։ Նշված ավտոմոբիլային ճանապարհներին օրինական կամ ապօրինի տեղադրված են բազմազան տեսքի գովազդային վահանակներ և գովազդի այլ կառուցվածքային տարրեր, որոնց առկայությունը խաթարում է ճանապարհների արտաքին տեսքը, ապօրինի կամ անխնամ տեսքի վահանակների ապամոնտաժումը տևական գործընթաց է։

2009 թվականի օգոստոսի 6-ի թիվ 968-Ա որոշմամբ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության իրականացման նպատակով կասեցված է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 ԵրևանԵրասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կառուցապատման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը։ Առաջարկվում է կարգի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդային վահանակի տեղադրումն արգելող իրավական կարգավորումներում կատարել փոփոխություն և դրա տեղադրումը մերժելու իրավական հիմք սահմանել այն դեպքերը, եթե այն տեղադրվելու է Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի և պաշտպանական գոտու սահմաններում, ընդ որում՝ այս կարգավորումը տարածվելու է նաև նշված ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների և Երևանի միջով անցնող տարանցիկ հատվածներում գովազդային վահանակների տեղադրման համար ներկայացված դիմումների վրա։

Կարգավորման առարկան Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային մայրուղու առանցքը հանդիսացող՝ Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն են, որոնց ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակության հետ չառնչվող և միջանցքի արտաքին կահավորմանը տրամաբանությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է՝ արագընթաց ավտոմոբիլային մայրուղում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և պատշաճ արտաքին տեսքի ապահովման նկատառումներով։

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am