Նախագահը ԵԽԽՎ ամբիոնից Թուրքիային հիշեցրեց

«2008 թվականին՝ իմ ընտրվելուց հետո, ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև։ Բանակցությունները ինտենսիվորեն շարունակվեցին և մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների, արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք երկու փաստաթուղթ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին», - ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին պատասխանելով Թուրքիայի ներկայացուցչի հարցին՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հիշեցրեց՝ այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ «Բայց, ցավոք, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջ քաշել։ Մենք միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել։ Բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրելը։ Իսկ փաստաթուղթ սոտրագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները։ Մենք հիմա արդեն 9 տարի անց նորից լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն: Փաստաթղթում շատ հստակ ամրագրված է՝ հաստատել հարաբերություններ, այնուհետև անդրադառնալ երկու երկրների միջև եղած բոլոր կնճռոտ հարցերին։ Իսկ թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում։ Մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել։ Այո՛, Թուրքիան հզոր պետություն է, հսկայական պոտենցիալ ունի, և Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ։ Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան՝ բնակչության և տնտեսական առումով։ Այդ հզոր երկրներն էլ պետք է Թուրքիայի հետ խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով։ Կարծում եմ, որ թուրքական իշխանությունները այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի։ Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումներ», - ընդգծեց նախագահը։ Նա հիշեցրեց՝ մինչև գարուն այդ արձանագրությունները Հայաստանի կողմից առ ոչինչ են հայտարարվելու։  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am