Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել նաև Մանվել Բադեյանը (լուսանկարներ)

Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացմանբաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Սելիմյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տ. Սելիմյանը և Lexus-ի ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մանվել Բադեյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բադեյանը Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, Lexus-ի վարորդ Դ. Բադեյանը «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, իսկ Hyundai-ի վարորդ Տ. Սելիմյանն աշխատում է «Հիլթոն» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, Hyundai մակնիշի 35 NC 841 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus մակնիշի 35 MZ 702 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությոն հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am