Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի քրեական հետապնդմանը, հայտարարում էր, թե տեղի ունեցածը «սխալմունք» է, իսկ նրա հարազատը որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքի հետ։

 Սակայն ընդամենը մի քանի ամիս անց պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է։

 Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատեց, որ Անի Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե անմեղ լինելու, ոչ էլ մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, այլ գործուն զղջման հիմքով։ Այսինքն՝ հարսը խոստովանել է իր հանցանքը և իր պաշտպանի միջոցով միջնորդել է կիրառել հենց գործուն զղջման ինստիտուտը։

 Սա նշանակում է, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահի հրապարակային հայտարարությունն այն մասին, թե իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը պարզապես «սխալմունք» է, փաստացի չի համընկել հետագայում նույն քրեական վարույթում արձանագրված իրավական իրողությունների հետ։

ՀՀ քրեական օրենսգրքով գործուն զղջման հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կիրառվում է այն դեպքերում, երբ անձը համագործակցում է վարույթն իրականացնող մարմնի հետ, ընդունում է իրեն վերագրվող փաստական հանգամանքները, և առկա են օրենքով նախատեսված մյուս պայմանները։

Միաժամանակ նույն քրեական վարույթում միայն մեկ անձի նկատմամբ է քրեական հետապնդումը դադարեցվել այն հիմքով, որ արարքը նրա կողմից կատարված չի եղել։

Անի Գևորգյանի դեպքում նման հիմք չի կիրառվել։

Հիշեցնենք, թե ինչպես սկսվեց աղմկահարույց գործը։

2024 թվականի հունվարի 31-ին Ազգային անվտանգության ծառայությունն ու Քննչական կոմիտեն լայնածավալ խուզարկություններ իրականացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ավելի քան 15 հասցեներում։

Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քննությամբ պարզվել է՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում նախարարության պաշտոնատար անձինք նախապատվություն են տվել իրենց ցանկալի մասնակցին, իսկ մյուս մասնակցի համար ստեղծել են խոչընդոտներ։

Արդյունքում մրցույթում հաղթող էր ճանաչվել այն ընկերությունը, որը ներկայացրել էր շուրջ երեք անգամ ավելի բարձր՝ ավելի քան 392 միլիոն դրամի գնային առաջարկ։

Գործի շրջանակում կալանավորվեց նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Նա կալանքի տակ մնաց ընդամենը 11 օր։

Արդեն 2024 թվականի փետրվարի 12-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը վերացնելով։ Թեև նաև ՔՊ խմբակցությունն էր անձնական երաշխավորություն տվել հարսի համար։

Իսկ այսօր գործը հայտնվել է փակուղում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործի դատաքննությունը փաստացի կանգ է առել։ Պատճառը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանի ժամանակավոր բացակայությունն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատավորը հղի է և օրենքով սահմանված կարգով առաջիկա մոտ վեց ամիս չի իրականացնելու արդարադատություն։

Թեև օրենքը հնարավորություն է տալիս գործը վերաբաշխել մեկ այլ դատավորի, գործով անցնող կողմերը պահանջել են, որ դատաքննությունը շարունակի հենց Մերի Մոսինյանը։

Արդյունքում դատավարությունը փաստացի սառեցվել է։

Սա նշանակում է, որ գործով արդեն վկայի կարգավիճակ ունեցող Անի Գևորգյանը, որը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ և որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջման հիմքով, դատարանում իր ցուցմունքները կտա ոչ շուտ, քան 6 ամիս անց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am