«Պոեզի մեջի անբարոյական կին է»․ Գեղարքունիքում 48-ամյա տղամարդը մալուխով խեղդամահ է արել հիվանդ մորը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 48-ամյա տղամարդն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում: Ըստ քրեական գործի նյութերի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակվել են մայրն ու որդին։ Մայրը տեսողական և առողջական խնդիրներ է ունեցել, որին խնամել և կարիքները հոգացել են նրա ծանոթները, իսկ որդին մոր խնամքով չի զբաղվել, նրան որպես մայր չի ընդունել, և վերջիններիս միջև հաճախակի տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ են առաջացել, որի ընթացքում որդին ծեծել և սպառնացել է սպանել մորը, սակայն մայրը չի բողոքել և հաշտվել է որդու հետ:

Ըստ դատական ակտի՝ տղամարդը մշտական աշխատանք չի ունեցել, իր կարիքները հոգալու համար հաճախակի մորից գումար է պահանջել: Վախենալով որդու վարքագծից՝ մայրն իր ոսկյա զարդերը, խնայած գումարը և փաստաթղթերը որդուց թաքցնելու համար տվել է իր ծանոթներից մեկին, իսկ կենցաղային հարցերում իրեն օգնելու և որդուց պաշտպանելու համար հաճախակի դիմել է Մարտունու բանկիչներից մեկին: Գործի նյութերի համաձայն՝ դեպքի օրը մոր և որդու միջև տեղի ունեցած հերթական վիճաբանության ընթացքում որդին մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, պղնձյա մեկուսիչով մալուխը փաթաթելով վերջինիս պարանոցի շրջանին և հանգույցով ձգելով՝ խեղդամահ է արել։ Երբ Մարտունու բնակիչներից մեկը զանգահարել է տուժողի բջջային և բնակարանի հեռախոսահամարներին, որդին անջատել է հեռախոսազանգերը, ինչից անհանգստանալով՝ Մարտունու բնակիչը գնացել է նրանց բնակարան։ Ցանկացել է ներս գնալ և տեսնել, թե ինչպես է տուժողը, սակայն նրա որդին թույլ չի տվել առաջ գնալ և բնակարանից դուրս է հանել, այնուհետև բնակարանից դիմել է փախուստի: Տեսնելով տուժողի որդու շփոթված և անհանգիստ վիճակը՝ Մարտունու բնակիչը հասկացել է, որ որդին մորը սպանել է, ու անմիջապես զանգահարել է Ոստիկանություն, իսկ երբ Ոստիկանության աշխատակիցների հետ ներս են մտել բնակարան, կնոջը հայտնաբերել են ննջարանում մահճակալի վրա պղնձյա մեկուսիչի մալուխով խեղդամահ արած վիճակում: Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում քրեական օրենքով արգելված արարք կատարած տղամարդն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ այդ օրը տուն է գնացել, և տանը մարդ չի եղել, իր մայրը գտնվում է ՌԴ-ում, իր հետ ապրող կինն իր ծանոթներից է, ով խնդրել է իրեն՝ որոշ ժամանակ ապրի իր տանը: Ինքը մարդ չի սպանել, իր բնակարանում խեղդամահ արված կինն իր մայրը չի և ինքը չի սպանել իր մորը: Վկաներից մեկը ցուցմունք է տվել, որ շուրջ հինգ տարի է՝ ճանաչում է Մարտունի քաղաքի բնակչուհուն, միասին հաճախակի աղոթքի են այցելել: Կնոջ հետ միևնույն հասցեում համատեղ բնակվել է եղել նրա որդին, սակայն նա չի ընդունել, որ այդ կինն իր մայրն է, ասել է, որ ինքը քույր, եղբայր և մայր չի ունեցել: Տուժող կինը տեսողական և առողջական խնդիրներ է ունեցել, որի կարիքները հաճախակի ինքն է հոգացել, իսկ որդին մոր խնամքով չի զբաղվել և հաճախակի ծեծել է նրան՝ այդ ընթացքում նաև սպառնալով սպանել մորը:
Վկաներից մեկը ցուցմունք է տվել մասին, որ ճանաչում է տուժող կնոջն ու նրա որդուն, որոնց հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ: Քանի որ տուժող կինը վատառողջ է եղել և լավ չի տեսել, ինքն է հաճախակի տարբեր մարդկանց միջոցով սնունդ ուղարկել, կամ ինքն է տարել, այդ ընթացքում տուժող կինն իրեն գանգատվել է, որ որդին իրեն վիրավորում է, սպառնացել է սպանել, խեղդել, միշտ վախեցած է եղել որդուց։ Պատմել է նաև, որ գիշերները լույսերը անհարկի վառել է, գազի կաթսան թողել է բաց, որ վնաս տա իրեն: Երբ գնացել է կնոջն օգնելու, նրա որդուց պահանջել է, որ ուշադրություն դարձնի մորը, բայց նա ասել է, որ նա իր մայրը չի, նա «պոեզի մեջի անբարոյական կին է»: Համաձայն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ իրավախախտումը կատարելիս տղամարդը գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա անմեղսունակ է ճանաչվել:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am