«Ժողովուրդ». Արտահանումների իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ժամանակն է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և ավելի ակտիվ մուտք գործել եվրոպական շուկաներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պարբերաբար հայտարարում են, որ Եվրոպական միությունը բացել է իր դռները հայկական արտադրողների և գործարարների առաջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել, իսկ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից։

Սակայն, ինչպես պարզվում է, իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին։

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ-ից արտահանմամբ զբաղվող, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող գործարարներն ու տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները դժգոհել են, որ եվրոպական ուղղությամբ բեռների տեղափոխման գործընթացում շարունակում են բախվել լուրջ վարչարարական և մաքսային խոչընդոտների, որոնք էապես մեծացնում են թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերը։

Մասնավորապես, մեր զրուցակիցների փոխանցմամբ, Հայաստանից Եվրոպական միության անդամ երկրներ արտահանվող ապրանքները սահմանային անցակետերում միանգամից չեն բաց թողնվում։ Բեռնատարները ենթարկվում են երկարատև ստուգումների, կապարակնքվում են, օրերով մնում մաքսային տերմինալներում, իրականացվում են լրացուցիչ զննություններ ու վարչարարական ընթացակարգեր։

Այս իրավիճակը հատկապես ծանր հետևանքներ է ունենում գյուղատնտեսական և արագ փչացող ապրանքների արտահանման դեպքում։ Մինչ ապրանքը սպասում է սահմանային ձևակերպումների ավարտին, գործարարները կրում են լրացուցիչ վնասներ՝ թե՛ ապրանքի որակի վատթարացման, թե՛ ժամկետների խախտման պատճառով։

Խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Քանի դեռ բեռնատարները կանգնած են մաքսային տերմինալներում, փոխադրող ընկերությունները վճարում են կայանման և սպասարկման լրացուցիչ վարձավճարներ։ Արդյունքում հայկական արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, իսկ եվրոպական շուկայում այն դառնում է ավելի քիչ մրցունակ։

Փաստորեն, այն ճանապարհը, որը քաղաքական մակարդակով ներկայացվում է որպես նոր տնտեսական հնարավորություն, գործարարների համար վերածվում է լրացուցիչ ծախսերի և ժամանակի կորստի։

Հատկանշական է, որ այս խնդրի գոյությունը երեկ անուղղակիորեն հաստատեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կառավարության նիստի ընթացքում հայտարարելով. «Մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ եվրոպական սահմանի հետ․ կապարակնիքների հարցը չի լուծվել»։

Փոխվարչապետի այս հայտարարությունը փաստացի վկայում է, որ խնդիրը հայտնի է նաև կառավարությանը։ Սակայն մինչ օրս գործարարները որևէ գործնական լուծում չեն տեսնում։

Ստացվում է, որ Ռուսաստանի շուկայում առաջացած դժվարություններից հետո իշխանությունները փորձում են վերաուղղել Հայաստանի գյուղմթերքի և տարբեր արտադրատեսակների արտահանումը դեպի Եվրոպական միություն։ Սակայն գործնականում արտահանողները բախվում են այնպիսի խոչընդոտների, որոնք եվրոպական ուղղությունը դարձնում են ոչ միայն ավելի թանկ, այլև ավելի ռիսկային։

Այս իրավիճակում բազմաթիվ գործարարներ արդեն հարց են բարձրացնում՝ որքանո՞վ է իրատեսական խոսել արտահանման դիվերսիֆիկացման մասին, եթե ճանապարհին առկա վարչարարական և մաքսային խնդիրները չեն հաղթահարվում։ Որովհետև, որքան էլ քաղաքական մակարդակում հայտարարվի, որ Եվրոպան բացել է իր դռները հայկական բիզնեսի առաջ, եթե յուրաքանչյուր բեռնափոխադրում վերածվում է օրերով ձգվող ստուգումների, լրացուցիչ վճարների և ապրանքի վնասման ռիսկի, ապա նման պայմաններում եվրոպական շուկան դժվար թե դիտվի որպես գրավիչ և շահավետ ուղղություն հայ արտադրողների համար։

Փաստորեն, արտահանման աշխարհագրությունը փոխելու քաղաքական հայտարարություններից մինչև իրական տնտեսական արդյունք դեռևս բավական երկար ճանապարհ կա անցնելու։ Իսկ մինչ այդ, այդ ճանապարհի գինը վճարում են հենց հայկական արտադրողներն ու բեռնափոխադրողները՝ կորցնելով ժամանակ, գումար և մրցունակություն»։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am