«Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները

  «Հրապարակ օրաթերթը» գրում է. Մարզում եւ քոլեջում վստահ են, որ ԿԳՄՍ նախարարության կողմից միտումնավոր են տապալվում Սեւանի քոլեջի տնօրենի ընտրության փորձերը, եւ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ նախարարությունն իր սրտի տնօրենի թեկնածուին չի գտել: Նշենք, որ նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանի թեկնածությանը նախարարությունում դեմ են, քանի որ նա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քրոջ ամուսինն է։

Ըստ մեզ հասած լուրերի՝ ուզում էին տնօրեն կարգել Վարդան Պետրոսյանին, որը երկար տարիներ աշխատում է քոլեջում։ Վ. Պետրոսյանը տնօրենի մրցույթին մասնակցելու համար հավաստագիր է ստացել 2025 թվականի ապրիլին, իսկ մինչ այդ հայտարարված մրցույթները չէին կայանում: Հետաքրքիրն այն է, որ այս պարագայում, երբ ՔՊ-ին սատարող Պետրոսյանը ստացել է հավաստագիր, ԿԳՄՍՆ-ն կրկին տապալում է մրցույթները: Տնօրենի թափուր հաստիքի համար օգոստոսի 4-ին նախարարության կողմից կրկին մրցույթ է հայտարարված:

Քոլեջի նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ եւս մասնակցելու է մրցույթին, սակայն հույս չունի, որ մրցույթը կկայանա. «Այս ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից լիազոր մարմնի ներկայացուցչի չգալու պատճառով մի քանի մրցույթ չի կայացել: Ոչ մի պատճառաբանություն ԿԳՄՍՆ-ն չի տալիս: Ամեն անգամ խորհուրդը գրությունը գրում-ուղարկում է, որ լիազոր մարմնի ներկայացուցիչ ապահովեք, բայց ոչ մի արձագանք»:

Գեղարքունիքի մարզի «Սեւանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայանում նախարարության կողմից ներկայացուցչի բացակայության պատճառով, ինչո՞ւ նախարարությունը ներկայացուցիչ չի ուղարկում․ հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարությանը: «Հարցը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/a24c942a97712cc286be145c4dc4d865

© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am