Մանուկ Սիմոնյանի սպանության հաջորդ օրը կինը կոմպոտ էր փակում, խալի լվանում. Գայանե Սիմոնյան

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը, մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Մինչ պաշտպանական կողմը պնդում է, որ Ռուզաննա Մկրտչյանը սպանությունը կատարել է աֆեկտի տակ, քանի որ սպանությանը նախորդել է Ռուզաննա Մկրտչյանի նկատմամբ ծեծն ու ծաղրուծանակը, Մանուկ Սիմոնյանի եղբոր կինը՝ Գայանե Սիմոնյանը, Aravot.am-ին վստահեցնում է, որ ամուսնու կողմից ծեծված կինը չէր կարող դեպքից մեկ օր հետո խալի լվանալ, տնային գործեր անել: Մեր զրուցակցի պատմելով, Մանուկ Սիմոնյանի սպանության հաջորդ օրը, երբ դեռ ոստիկանները չէին գտել նրա դին ու որոնում էին որպես անհետ կորած, ինքը Ռուզաննա Մկրտչյանի հետ է եղել, նրանց տանը. «Ռուզանի վրա ոչ մի կապտուկ չի եղել, նրա ոտքերը, ձեռքերը բաց էին, ես էլ մեջքն էի տրորում, որ իրեն լավ զգա, նրա մարմնի վրա նույնիսկ մոծակի կծածի հետք չկար»: Նշենք, որ Գայանե Սիմոնյանի ամուսինը՝ Արամ Սիմոնյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Մեր զրուցակցի պատմելով՝ իրենք գործի նյութերից են տեղեկացել, որ Ռուզաննա Մկրտչյանի մարմնի վրա կապտուկներ են եղել. «Դեպքի օրը իբրեւ թե Մանուկը Ռուզանի ոտքերին է հարվածել, բա որ Մանուկը ոտքերին խփել է, կապտացրել, ինքն էլ ցավին չի դիմացել, էդ ցավոտ ոտքերով ոնց է էդքան գործ արել: Ինձ էլ ասում էր՝ Գայան, 15 կիլո նիհարել եմ, մի հատ ցավոտ տեղ չունեմ, նենց եմ առողջացել, դու էլ նիհարի: Ես չեմ ասում՝ Մանուկն Աստված է, բայց Մանուկին հրեշ պետք չէ ներկայացնել, Աստծուց թող վախենա Ռուզանը»: Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am