2026 թվականի հունիս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․1 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 65․4 մմ, որը նույնպես նորմայի սահմաններում էր՝ 104 %։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը հունիսի 3-ին՝ Աշոցքում՝ -4․1 °C։ Մայիսի երկրորդ տասնօրյակում օդի օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայի նկատմամբ շրջանների մեծ մասում, իսկ առաջին և երրորդ տասնօրյակներին դիտվեցին նորմային կամ նորմայից ցածր ջերմաստիճաններ։ Տեղումներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։ Հունիսի 6-ին Մեղրիում դիտվեց 30․2 մմ հորդառատ անձրև 35 րոպեի ընթացքում, իսկ հունիսի 10-ին և 12-ին Ապարանի ջրամբարի և Պուշկինի լեռնանցքի օդերևութաբանական կայանները գրանցեցին երկարատև առատ տեղումներ՝ 53-55 մմ քանակությամբ։ Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Առավել վտանգավոր էին հունիսի 6-ի, 10-ի և 19-ի կարկտահարության դեպքերը, որոնք հիմնականում դիտվեցին Շիրակի և Լոռվա մարզերում։ Կարկտի տրամագիծը հասավ 22-ից 32 մմ-ի ըստ օդերևութաբանական կայանների դիտարկումների ։ Հունիսի 30-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, հունիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 39 սմ։ 1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հունիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 17․6 °C, իսկ ամենացուրտը՝ 1967 թվականին՝ 11․2 °C միջին ամսական ջերմաստիճանով։ Ամենախոնավ հունիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 118․1 մմ, իսկ ամենաչորը՝ 2021 թվականին՝ 19․3 մմ տեղումների քանակով։ Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը