Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանին

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ): Նման հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Հ.-ն, 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը, իրականացնելով ՀՀ ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ին առաջադրված մյուս մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Հ.Հ.-ն, որպես ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար, պարտավոր լինելով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, այդ թվում՝ «Չերյոմուխա 7» արցունքաբեր և «Զարյա» լուսաձայնային և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը, չի կատարել այդ պարտականությունը:

Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել է օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը:

Հ.Հ.-ի կինն առարկել է, որպեսզի մեղադրյալի մահվան հիմքով Հ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի:

Հսկող դատախազի կողմից թիվ 62202608 քրեական վարույթից անջատված թիվ 62292726 քրեական վարույթի նյութերը վերադարձվել են վարույթ իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Ծառուկյանն այսքան մարդու աշխատանք է տվել. դե որ փակել են, թող բանկերին էլ ասեն՝ մի ուզեք. աշխատակից (video) Սրանք բացել են քաղաքական սպանու*յունների էջը․ Աննա Մկրտչյան (video) Ալիեւը Գեղարքունիքի հասցեին սպառնալիք էր հնչեցնում, դա պատահական չէր. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Նիկո՛լ, ԱԱԾ-դ խայտառակվել է Գագիկ Ծառուկյանի հյուրանոցում»․ Նարե Սոսե (video) 3 ամիս չենք աշխատել, բայց հարկերն ու ախատավարձերը վճարել ենք. «Մուլտի տաբակ»–ի գլխավոր հաշվապահ (video) «Նիկո՛լ, խղճուկ քինախնդիր, Գագիկ Ծառուկյանը մի շարժումով էդ 12 հոգուն կտապալեր գետնին»․ ազատամարտիկ (video) Փաշինյանը վենդետայի նոր փուլ է մտնում․ Լարիսա Ալավերդյան (video) «Ալե՛ն, քեզ եմ ասում՝ լսեցի՞ր սրիկա մարդաս*անը ինչ ասաց»․ Անաստաս Իսրայելյան (video) Եղանակն՝ առաջիկա օրերին ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին պետք է զսպել․ անձնական վրեժխնդրությունը նոր թափ է հավաքում (video) Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը Սելֆի անողնե՛ր, 15 հազար աշխատակցի անգործ եք թողել․ մեզ չստիպեք անցնենք այլ քայլերի․ աշխատակից (video) Ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում․ Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը Դուք չեք ամաչու՞մ, Գագիկ Ծառուկյանին դատապարտելով դուք 10 հազար մարդու եք դատապարտել․ աշխատակից (video) Երևանում 5 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է գրանցվել «Կապիկնե՛ր, էս ի՞նչ հարց եք լուծում․ մի հավաբուն չեք կարող սարքել, Ծառուկյանի սարքածը փակում եք» (video) Վերջը ո՞նց է լինելու, ո՞նց ենք ապրելու, ո՞վ է փակելու մեր վարկերը, բացեք գործարանն, աշխատենք (video) 74-ամյա Վալյա Հովագիմյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ» 6 վիրավորներից երկուսն անչափահասներ են Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am