Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 21-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավոր կերպով կբաշխի Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորական մանդատները։ ԿԸՀ-ում արդեն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ կազմակերպելու մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը։

Իհարկե, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է, իսկ նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրված մոտ 60 հազար ձայները, ըստ ներկայացված պնդումների, գողացվել են, բայց, դե, կարևորը՝ ՔՊ-ն գոհ է։

Սակայն ուշագրավն այն է, որ թեև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հանդիսավոր միջոցառմանը, այնուամենայնիվ, քաղաքական ուժերի ներսում դեռևս հստակություն չկա, թե վերջնականապես ովքեր են ստանալու պատգամավորական մանդատները և համալրելու նոր խորհրդարանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրում այս պահին պահպանվում է տարբեր աստիճանի անորոշություն։

Ամենակայուն իրավիճակը, թերևս, «Հայաստան» դաշինքում է, թեև այստեղ ևս առնվազն երկու պատգամավորի մասով հարցերը դեռևս բաց են մնում։

Առաջինը ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, դատախազը մտադիր է Ազգային ժողով մտնել՝ Սաղաթելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդման շրջանակում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Այդ հանգամանքը, բնականաբար, անորոշության մեջ է պահում նրա հետագա պատգամավորական կարգավիճակը։

Երկրորդ խնդրահարույց հարցը վերաբերում է Աղվան Վարդանյանին։ Վերջինս մինչև ընտրությունները հրապարակայնորեն հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից։ Սակայն մինչ օրս նման որոշում չի կայացրել։ Ավելին՝ «Հայաստան» դաշինքի ներսում այս հարցը դարձել է լուրջ դժգոհությունների պատճառ։ Դաշինքի անդամները տարբեր շրջանակներում քննադատում են Աղվան Վարդանյանին՝ նշելով, որ նա չի կատարել սեփական հրապարակային խոստումը և շարունակում է կառչած մնալ պատգամավորական մանդատից, ինչով նաև խոցելի վիճակում է դնում քաղաքական թիմին։ Մինչդեռ, եթե նա հեռանա, կգա Գառնիկ Դանիելյանը, որը, ըստ այդ գնահատականների, ընդունված կերպար է բոլոր կողմերում։

Էլ ավելի մեծ անորոշություն է տիրում «Ուժեղ Հայաստան» դաշինքում։ Ինչպես հայտնի է, նախընտրական 200 հոգանոց համամասնական ցուցակից ինքնաբացարկների հետևանքով մնացել է շուրջ 90 թեկնածու, որոնցից պատգամավորական մանդատ պետք է ստանան 29-ը։ Սակայն նույնիսկ այս փուլում վերջնականապես պարզ չէ, թե ովքեր են լինելու այդ թեկնածուները։ Մեր տեղեկություններով՝ համեմատաբար ճանաչված և հանրությանը հայտնի մի շարք դեմքեր հրաժարվում են խորհրդարան մտնելուց, ինչի հետևանքով ցուցակի վերջնական պատկերը շարունակում է փոփոխվել։

Ոչ պակաս անորոշ է նաև իրավիճակը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Նիկոլ Փաշինյանն այս օրերին արձակուրդում է և լեռնագնացությամբ է զբաղված, մինչդեռ իշխանական թիմը սպասողական վիճակում է։ Մեր տեղեկություններով՝ նույնիսկ նախարարները հստակ չգիտեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում կառավարության նոր կազմավորման ժամանակ, ինչի հետևանքով մինչև այս պահը չափազանց սահմանափակ թվով թեկնածուներ են հրաժարվել պատգամավորական մանդատներից։

64 անդամ ունեցող իշխանական խմբակցության ապագա կազմի վերաբերյալ նույնպես դեռ բազմաթիվ հարցականներ կան։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն լինելու է Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում դիտարկվում են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, խմբակցության ղեկավարի պաշտոնը վստահվելու է Արուսյակ Մանավազյանին, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Ալխաս Ղազարյանն է։ Թիմի մնացած անդամների, հանձնաժողովների ղեկավարների և այլ առանցքային պաշտոնների վերաբերյալ, սակայն, դեռևս խոր անորոշություն է պահպանվում։

Այսպիսով, մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրջորեն նախապատրաստվում է հուլիսի 21-ի հանդիսավոր արարողությանը՝ պատգամավորական մանդատները պաշտոնապես հանձնելու համար, խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերում դեռ շարունակվում են ներքին քննարկումները, հաշվարկներն ու վերջին պահին կայացվող որոշումները, որոնք կարող են էապես ազդել նոր Ազգային ժողովի վերջնական կազմի վրա»։

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am