Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ է հայտնել զոհերի և վիրավորների մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին: Երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է գիշերն ուկրաինական ավելի քան 340 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է 81 ԱԹՍ: Պիոներսկի բնակավայրում անօդաչուի ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, կան վիրավորներ: Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում և Մոժայսկում հարվածների տակ են հայտնվել բազմաբնակարան շենքեր, 2 մարդ վիրավորվել է:

Եվս 1 զոհ և 2 վիրավոր կա Բելգորոդի մարզում:

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ Ստավրոպոլի երկրամասում թիրախավորվել է նավթաբազա, իսկ Ազովի ծովում՝ ևս 15 ռուսական նավ:

Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 3 կառավարվող ավիացիոն հրթիռ և 134 ԱԹՍ: Խերսոնում 2 մարդ է զոհվել, ևս 2 զոհ կա Զապորոժիեում: Օդեսայում կա 2 վիրավոր: Նաև Օդեսայի նավահանգստում ռուսական հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Տոգոյի դրոշով նավարկող բեռնանավում: Անձնակազմի 3 անդամ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում գրառման մեջ հայտնել է, որ ռուսական ուժերը թիրախավորել են քաղաքացիական օբյեկտներ: Նա շեշտել է, որ երկրին անհրաժեշտ է ավելի շատ օդային պաշտպանություն, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է դադարեցնել պատերազմը: Զելենսկին նաև ընդգծել է Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումն ավելացնելու անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ փոխհամաձայնություն առայժմ չկա, սակայն կարող է որոշում կայացվել պատժամիջոցների ցանկում ևս 250 ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկելու մասին:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
«Փաշինյանն իրականում հայտնվել է Ծառուկյանի որձ առյուծի վանդակում»․ Լևոն Զուրաբյան (video) Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման հիմքով․ մանրամասնում է դուստրը Ի՞նչ է փոխանցել Անդրանիկ Թևանյանը կալանավայրից․ Փաշինյանի նոր սարսափելի անոնսը (video) Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Պետդեպը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթների վերահսկողության մասին Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե ՇՏԱՊ․ Ի՞նչ են ասել Իրանի պաշտոնյաները ԹՐԻՓԻ վերաբերյալ․ Զուրաբյանը փակագծեր է բացում (video) Զանգահարեք 1-07 Որքանո՞վ է այս պահին կարևոր Գագիկ Ծառուկյանի աղջիկների առաջ գալը․ հոգեբանի պատասխանը (video) Զգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից Սաշա Կատվալյանը նշանակվել է Գնացեք էդ ջուրը ձեր մամաների վրա լցրեք․ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ (video) Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ է հայտնել զոհերի և վիրավորների մասին ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ էշը խոսում ա, առյուծը քմծիծաղ ա տալիս ասում ա՝ էշը էշ եկել ա,էշ էլ գնալու ա. Մուլտի Գրանդի աշխատակից (video) Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է Թվերով ներկայացնում եմ՝ որքան բացառիկ էր առյուծը, որին ոչնչшցրին. Նաիրա Զոհրաբյան (video) Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ 1 տարեկան երեխան բազմակի վնասվածքներով և սրտի կանգով տեղափոխվել էր հիվանդանոց Թող Նիկոլը գա, իրեն էլ կասեմ՝ գալու եմ ու ճանապարհ փակեմ․ բողոքի ակցիա (video) «Թուրքերին բնորոշ շակալություն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»․ հոգեբան (video) Պայքարի ձևը սա է․ ի՞նչ պետք է շատ արագ կազմակերպի ընդդիմությունը․ Հայկ Նահապետյան (video) Սպասե՛ք, 2 ամսից Անդրանիկ Թևանյանի գործը պայթելու է․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ Ռումբերը նորից պայթում են․ բացառիկ․ ի՞նչ է տեսել Լևոն Զուրաբյանն Իրանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am