Պակիստանի, Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները հանգստյան օրերին ԱՄՆ-ի և Իրանի հետ նոր միջնորդական բանակցություններ են անցկացրել երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Մասնավորապես, Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը զանգահարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ինչպես նշում է գործակալությունը՝ միջնորդները մտադիր են շարունակել ջանքերն ուղղված հակամարտող կողմերի միջև լարվածության թուլացմանը:
Նախորդ օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Մասնավորապես, ամերիկյան կողմը թիրախավորել է մի շարք իրանական քաղաքներ, իսկ իրանական կողմը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան օբյեկտներին։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ էին սկսել փետրվարի 28-ին: Օդային հարվածների հետևանքով զոհվել էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
Այնուհետև Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններ հուշագրի իրականացման վերաբերյալ՝ Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ: Առաջին փուլից հետո Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։
Սակայն հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ ՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը