Իտալացին սպանել է կնոջը‚ վիրավորել 5 հոգու և ինքնասպան եղել
Իտալական Բելլոնա կոմունայի բնակիչը ինքնասպանություն է գործել՝ անցորդների վրա կրակ բացելուց հետո, հայտնում է ANSA լրատվականը: 47-ամյա տղամարդը սկսել է կրակել անցորդների վրա՝ վիրավորելով 5 հոգու: Նա նաև հայտարարել է‚ որ սպանել է սեփական կնոջը: Դեպքի վայր եկած ոստիկանները սկսել են տղամարդու հետ բանակցություններ վարել, սակայն երբ ներխուժել են նրա բնակարան նրան լուրջ վիրավորմամբ են հայտնաբերել‚ որից հետո մահացել է: Ոստիկանությունը հայտնել է‚ որ տղամարդը ինքնասպանություն է գործել:
