Մեղրեցիները փակել են Երևան-Մեղրի մայրուղին

Այսօր վաղ ատավոտից մի քանի տասնյակ մեղրեցիներ փակել էին Մեղրի -Երևան միջպետական ավտոճանապարհը։ Նրանց բողոքը կապված է Մեղրի գետի վրա «ԳրինՓաուր» ՍՊԸ-ի կողմից «Մեղրի 2» փոքր ՀԷԿ-ի կառուցման հետ։ Միջպետական մայրուղին փակ է մնացել 10-15 րոպե, որից հետո մեղրեցիների հետ հանդիպման է շտապել քաղաքապետը և նրանք համաձայնության են եկել բացել ճանապարհը՝ պայմանով, որ վաղը  հանդիպում-քննարկում պետք է կազմակերպվի ՀԷԿ-ը կառուցող ընկերության և համայնքի բնակիչների հետ։ Մեղրեցիների հիմնական դժգոհությունն այն է, որ ՀԷԿ-ի կառուցումը կառաջացնի ոռոգման խնդիր, այգիները անջրդի կմնան։ «Սա գետի վրա կառուցվող արդեն 5-րդ ՀԷԿ-ն է։ Էսպես ոնց կլինի։ Բոլորը մենակ իրենց շահի մասին են մտածում։ Իսկ մեր շահը ով կպաշտպանի։ Մեզ ամեն ինչից, եկամուտից, եկամուտի միակ աղբյուրից զրկում են։ Սա չի կարող այսպես մնալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց բողոքի ակցիայի մասնակցած մի մեղրեցի՝ հավելելով, որ ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները ներկայումս ակտիվորեն կատարվում են, խողովակաշար է անցկացվում հենց ճանապարհին կից հատվածով։ ՀԷԿ-ի կառուցման հետ կապված օրենքով նախատեսված կարգով  2017-ի հունիս և հուլիս ամիսներին հանրային լսումներ են կազմակերպվել, երկու փուլով անցկացվել են համայնքի և ընկերության աշխատակիցների միջև, սակայն Մեղրու քաղաքապետի խոսնակի խոսքով, ժամանակին պասիվություն է ցուցաբերվել բնակիչների կողմից, թեև հանրային քննարկումների մասին պատշաճ  իրազեկում եղել է։ «Հիմա քաղաքապետը  պայմանավորվածություն է ձեռք բերել բնակիչների և ընկերության ներկայացուցիչների հետ և վաղը ժամը 2-3 ընկերության ներկայացուցիչները կլինեն այստեղ ու քննարկման ժամանակ փորձ կարվի խնդրին լուծում տալ»,-ասաց խոսնակը։ Նշենք, որ «Մեղրի 2» ՀԷԿ-ը «ԳրինՓաուր» ՍՊԸ-ի կողմից շահագործվող երրորդ ՀԷԿ-ն է Մեղրի գետի վրա։ Ընկերությունը արդեն իսկ շահագործում է «Մեղրի 1» ՓՀԷԿ-ը, ինչպես նաև «Չքնաղ» ՓՀԷԿ-ը։ Բնակիչների դժգոհությունը, սակայն, կապված է միայն «Մեղրի2» ՓՀԷԿ-ի հետ։ «Մեղրի 2» ՓՀԷԿ-ը Մեղրի գետից կվերցնի մինչև 4.1 խմ/վ ջուր` գետում ապահովելով 0.11 խմ/վ բնապահպանական թողք: Նախատեսվում է տարեկան արտադրել 8.73 մլն Կվտ/ժ էլեկտրաէներգիա: ՀԷԿ-ի շահագործումը առաջ է բերելու նաև բնապահպանական մի շարք խնդիրներ։ Սակայն, այս ամենից զատ, «ԳրինՓաուր» ՍՊԸ-ն անցած տարի գարնանը արտոնություն ստացավ ՀՀ կառավարությունից, որի արդյունքւոմ 3 տարով հետաձգվեց ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Նշենք նաև, որ Մեղրի գետի վրա շահագործվում են «Քյու-Հաշ» ՍՊԸ-ի «Մեղրի», «ՍԱՐ-ՌՈՒԲ» ՍՊԸ-ի «Նժդեհ»,  «Գրին Փաուր»-ի «Մեղրի 1» ՓՀԷԿ-երը, որոնք խողովակի մեջ են վերցրել Մեղրի գետի 11.18%-ը: «Մեղրի 2»-ի կառուցման դեպքում այդ ցուցանիշը կհասնի 16.48 %-ի: Նշենք, որ Պետական ռեգիստրում «Գրին Փաուր» ՍՊԸ-ն գրանցված է Նառա Շահբազյանի անունով, սակայն հիմա նրա մասնակցությունը դադարեցված է։  

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am