«18 թվից մինչև էսօր էս աբսուրդի թատրոնի մասնակից եմ ու չեմ հակասնում՝ ինչի մեջ եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյան

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

«Առաջին օրից չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում։ Որևէ պարզաբանում ո՛չ քննիչն է տվել, ո՛չ դատախազները։ Չեմ հասկանում, թե իմ որ գործողության շնորհիվ եմ գերազանցել իմ լիազորությունները»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պատկերացնում է, թե ինչ կլիներ, եթե 2021 թվականի ընտրություններից հետո, երբ իրենք հավաքել էին 29 տոկոս ձայն, հայտարարեին, որ հաղթել են և պետք է գնան կառավարության շենք։

«ի՞նչ պետք է աներ երկրի նախագահը, երբ զուգահեռաբար անցկացվող ցույցերի օրերին բանակի ղեկավար կազմի մի մասը քննարկում էր՝ միանա՞լ ժողովրդի ցույցերին, թե՞ ոչ։ Եվ ինձ զեկուցում են, որ զինվորականներն այնտեղ քննարկում են՝ միանա՞ն, թե՞ չմիանան։ Պե՞տք է ունենայի զինվորականների հետ հանդիպո՞ւմ, թե՞ ոչ։ Եթե չունենայի, արդյոք այսօր ինձ պիտի դատեին անգործությա՞ն համար։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու մեջ։ Ցինիզմը չափեր պե՞տք է ունենա, թե՞ ոչ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իր կողմից հրամանագրերի ստորագրման հարցում քննիչը չպետք է որոշի՝ հիմք կար, թե ոչ, քանի որ դա Սահմանադրության հարց է։

«Երբ ստորագրել եմ հրամանագիրը, արդեն եղել էր 45 հրկիզված մեքենա, մի քանի տասնյակ վիրավորում ստացած զինծառայող և մեկ մարդ՝ շատ ծանր, մահամերձ վիճակում»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու վերաբերյալ խոսակցություններին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Սարգսյանն իր թեկնածուն չէր, այլ Հանրապետական կուսակցության թեկնածուն էր։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Ծառուկյանի ուղերձը․ Նիկոլի գաղտնի պլանի բացահայտում»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան «Նիկո՛լ, լավ եք արել, որ Ծառուկյանի էդ կադրերը նկարել եք, գիտե՞ս՝ հետո դա ոնց է օգտագործվելու». Փոստանջյան (video) Մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք․ նախկին կին քաղբանտարկյալ Ինչ-որ իրավիճակներում ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը բաց է իր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար. Պեսկով Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առաջ sms էր ուղարկում, հիմա հրապարակային ասում է՝ էս պտի անես․ Քոչարյանը՝ դատավորին (video) Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ «Նիկո՛լ, քո ձեռքը հասավ Արեգնազի զավակին էլ․ մայրը գազան է դառնում, երբ․․․ »․ Ագնեսա Խամոյան (video) «18 թվից մինչև էսօր էս աբսուրդի թատրոնի մասնակից եմ ու չեմ հակասնում՝ ինչի մեջ եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյան Իսպանիայում 40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. BBC Հայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան Նիկոլը Ծառուկյանի կենդանիներին բառի բուն իմաստով գողացել է․ Արմինե Ադիբեկյան (video) Իսրայելը առաջիկա օրերին Լիբանանին կվերադարձնի օկուպացված տարածքների մի մասը. CNN Թուրքիան շուտով կհայտարարի С-400 հրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու մասին Նոր հանգամանքներ․ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ խայտառակ հետապնդումները շարունակվում են․Փոստանջյան-Աղեկյան (video) Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարել են եղանակային վտանգի կարմիր մակարդակ Դու հասկանու՞մ ես՝ Տիգրանաշենը Հայաստանի ինչն է․․․ ուղիղ Նիկոլին այդ հարցը տվեք․ Արամ Սարգսյան (video) «Թրիքից ավելի անուշ հոտ չքաշածնե՛ր, էդ ի՞նչ տեսաք Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլի դեմքին գույն չկար․ Արամ Սարգսյանը սարսափելի թվեր է ներկայացնում (video) #ՈՒՂԻՂ․ «Այ չմո՛, խայտառակվեցի՞ր Գագիկ Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՊՆ նախկին նախարարը պատմում է՝ ինչպես է Ծառուկյանը օգնել, որ ադրբեջանցիները դուրս գան մեր դիրքերից (video) Փաշինյա՛ն, այ հիմա կլինի պատերազմ․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am