Իսպանիայում 40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. BBC
Իսպանիայի հարավում գտնվող Անդալուսիա ինքնավար համայնքում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 19-ը համարվում են անհետ կորած։
Անդալուսիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ հրդեհի հավանական պատճառը եղել է էլեկտրահաղորդման գծի ընկնելը։ Դրանից հետո կրակը արագ տարածվել է Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս համայնքի շրջակայքի անտառածածկ տարածքներում։
Տեղական իշխանությունները նաև հայտնել են, որ նախնական տվյալներով զոհվածներից չորսը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր հրշեջներ և փրկարարներ։ Հարավային Եվրոպայում շարունակվող անոմալ շոգի ֆոնին, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մոտ 40°C-ի, տարածաշրջանի մի շարք երկրներում բռնկվել են լայնածավալ անտառային հրդեհներ։
