Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարել են եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Ֆրանսիական Իլ-դը-Ֆրանս շրջանում, ներառյալ Փարիզը, կրկին հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ ծայրահեղ շոգի պատճառով։ Այս մասին հայտնել է Le Monde թերթը։
«Գրեթե ամբողջ Ֆրանսիան գտնվում է նարնջագույն ռեժիմում, սպասվում է առավելագույն ցուցանիշների աճ»,- նշվել է հրապարակման մեջ։
Տեղեկացվել է, որ ավելի վաղ Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում երբեք մեկ տարվա ընթացքում երկու անգամ կարմիր վտանգի մակարդակ չի սահմանվել, հատկապես այսքան կարճ ընդմիջումով՝ ընդամենը մոտ երեք շաբաթ։
