«Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել

«Հրապարակ օրաթերթը» գրում է. «Չեմ կարծում, որ նմանատիպ կենդանիներին հնարավոր է առանց որեւէ փաստաթղթի Հայաստան բերել, որովհետեւ մի քանի անցակետեր են անցնում»,- անդրադառնալով որոշ շրջանակների կողմից տարածվող լուրերին, թե Գագիկ Ծառուկյանը հնարավոր է անօրինական ճանապարհով Հայաստան բերած լինի սպիտակ առյուծին, մեզ հետ զրույցում ասաց Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի ղեկավար Մանուկ Մանուկյանը։


Ինչ վերաբերում է առյուծին քնեցնելուն, թե արդյոք կենդանաբանական այգու անասնաբույժը չէ՞ր տիրապետում նման կենդանու քնեցման առանձնահատկություններին, ապա Մանուկյանը նշեց, որ քնեցնելուց առաջ բոլոր անասնաբույժները նախ ուսումնասիրում են տվյալ կենդանու պատմությունը, թե որ դեղի նկատմամբ ինչ ռեակցիա կարող է դրսեւորել, ինչ հիվանդություններ է ունեցել, ինչ բուժումներ է ստացել, նոր քնեցնել։ «Սրանք նյուանսներ են, որոնք բոլոր անասնաբույժներն ուսումնասիրում են, նոր քնեցնում։ Չեմ կարծում, թե կենդանաբանական այգու անասնաբույժն այնպիսի մասնագետ լինի, որ չուսումնասիրի կենդանու պատմությունը, ու առանց ուսումնասիրելու` բռնեն ու քնեցնեն։ Կարող է այդ կենդանին որեւէ խնդիր ունի, նախ պետք է հասկանալ կենդանու վիճակը, նոր քնեցնել։ Թե այնտեղ ինչ է եղել, ոնց է եղել, քանի որ տեղում չեմ եղել, դժվար է ասել։ Ընդհանրապես, կենդանու հետ որեւէ գործողություն հրատապ պետք չէ անել։ Կենդանիների հետ որեւէ հրատապ գործողություն անելուց միշտ խնդիր ես ունենում, ամեն ինչը պետք է նախապատրաստել՝ ուր ես տեղափոխելու, ոնց, ինչ պայմաններում ես պահելու, նախապես պլանավորված պիտի լինի ամեն ինչ։ Հրատապ տեղափոխումը թույլատրելի է միայն ծայրահեղ պարագայում, երբ արդեն կենդանու կյանքին վտանգ է սպառնում։ Բայց նույնիսկ հրատապ տեղափոխման դեպքում էլ կա դեղերի քանակ, թե ինչ դեղանյութով են նարկոզ տալիս, վիրահատության դեպքում խոր քնեցման համար են տալիս, այնինչ` տեղափոխության համար ավելի թույլ դեղերով են քնեցնում, նայած թե որ դեղն են օգտագործում։ Քնեցնելուց հետո թթվածին պետք է տան, դեղեր կան, որ եթե չեն օգտագործում, թթվածին չեն տալիս, ժամանակ գոյություն ունի, որ այդքան ժամանակից հետո պիտի հակաթույնը ներարկես, որպեսզի կենդանին արթնանա, ճիշտ դոզան պիտի ներարկես։ Չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է եղել ու ոնց, ինչ դեղանյութ ու ինչ դոզայով են ներարկել։ Միայն տեղում գործող անասնաբույժը կարող է ասել»,- ասաց Մանուկյանը։

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք կենդանաբանական այգին հարմար պայմաններ ունի՝ այնտեղ նեղոսյան կոկորդիլոսներ պահելու համար, որովհետեւ լուրեր էին տարածվել, թե Ծառուկյանի նեղոսյան կոկորդիլոսներին եւս պետք է տեղափոխեն կենդանաբանական այգի։ Ի պատասխան, Մանուկ Մանուկյանն ասաց, որ եթե չունեն պայմաններ, պիտի հրաժարվեն կենդանուն տեղափոխելուց, քանի որ անթույլատրելի է այդ կենդանիներին վատ պայմաններում պահելը, ինչը կարող է հանգեցնել մահվան։ Ասաց նաեւ, որ հինգ տարի առաջ է կենդանաբանական այգու փոխտնօրեն եղել, եւ հինգ տարի առաջվա իր ունեցած տվյալներով այգին կոկորդիլոսներին պահելու հնարավորություն չուներ, սակայն հինգ տարվա ընթացքում շատ բան կարող է փոխված լինել։ Վայրի կենդանիների տեղափոխումը կարող է տեւել օրեր, իսկ երբեմն էլ՝ ամիս,- շեշտեց Մանուկյանը եւ հավելեց, որ տեղափոխումը պետք է հետաձգել, եթե բավարար պահման պայմաններ չունեն։ «Կենդանիներին տեղափոխելուց հետո կարանտինային ռեժիմի մեջ է պետք պահել, հատուկ խնամք տարվի, կարանտինից հետո տեղափոխվեն այլ տարածք, որտեղ ավելի ազատ կլինեն, պայմաններն ավելի լավը կլինեն։ Ի դեպ, կարանտինային պայմաններում մեկ ամիս կարող են պահել, բայց հետո հատուկ տարածք պետք է տրամադրեն կենդանիներին՝ դա պարտադիր է։ Եթե մասնագետները որոշել են, որ պիտի տեղափոխեն, ուրեմն այդ պայմաններն ունեն, իսկ եթե չունեն պայմաններ, ո՞նց կարող են տեղափոխել: Չեմ պատկերացնում վագրին կամ առյուծին ինչ-որ թութակի վանդակում պահելը։ Եթե կենդանաբանական այգու կոկորդիլոսի համար հատկացված հին տեղն էր, ապա այնտեղ չեն կարող տեղավորել, բայց կարծում եմ՝ երեւի թե ինչ-որ տարածք կա այգում, որտեղ կարող են տեղավորել»,- ենթադրեց Մանուկյանը։

Հարցին, որ եթե տեղափոխումից հետո կենդանիների անկման դեպքեր դարձյալ լինեն, ո՞վ է լինելու դրա հիմնական պատասխանատուն, Մանուկյանն ասաց, որ եթե կենդանին քո պատասխանատվության գոտում է, բնականաբար, այդ մարմինն էլ պատասխանատվության կրողն է։ Այսինքն, կենդանաբանական այգին, որը փորձեց առյուծի մահվան մեղքը գցել նրա առողջական վիճակի վրա: Իսկ առյուծներին խնամողներն ասում են, թե զգուշացրել են, որ այդ օրը առյուծների չկերակրման օրն է, եւ քնեցումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

  

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am