«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Նրա խոսքով՝ գործընթացն իրականացվում է համապատասխան հանձնաժողովների շրջանակում եւ կրում է շարունակական բնույթ։ «Այս աշխատանքը կանոնավոր կերպով շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել դրա առաջին դրական արդյունքներին. պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրանոց հատված արդեն սահմանազատվել է»,- նշել է նա։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ հայտնել է, որ կողմերի միջեւ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ ուղղությամբ, իսկ հետագա փուլերում քննարկման առարկա կդառնան նաեւ «էքսկլավային գյուղերի» հետ կապված հարցերը։
Հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տիգրանաշենի եւ Արծվաշենի հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացի շրջանակում։ Նրա խոսքերով՝ սահմանազատումն իրականացվում է այն քարտեզների հիման վրա, որոնցում նշված են նաեւ այդ տարածքները, եւ հնարավոր չէ դրանք պարզապես անտեսել կամ դուրս թողնել գործընթացից։ Նա ընդգծել է, որ նման մոտեցումը չի համապատասխանի Հայաստանի շահերին։ Սակայն այս հայտարարությունից հետո սահմանազատման շարունակության վերաբերյալ հայաստանցիների անորոշությունն ու անհանգստությունը չփարատվեցին։


2024 թ․ գարնանը Տավուշում իրականացված սահմանազատումն ապօրինի գործընթաց էր, քանի որ անգամ սահմանազատման կարգը մինչ այդ չէր ընդունվել, եւ պարզ չէր, թե ինչ քարտեզով են առաջնորդվում կողմերը, երբ հայտարարում են՝ այս հատվածը պատկանում է Ադրբեջանին եւ պետք է հանձնվի տիրոջը: Բայց գործընթացն արագությամբ իրականացվեց, եւ միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատված, այդ ճանապարհի Կիրանցի կամուրջը, Կիրանց գյուղի սեփականատերերին պատկանող 58 անշարժ գույք՝ ընդհանուր 15 հեկտար հող, Բերքաբեր գյուղի մոտակա հենակետերը, Կիրանց-Ոսկեպար հատվածում գտնվող՝ շուրջ 30 տարի հայկական ամրացված բարձրադիր պաշտպանական դիրքերը։
Հիմա Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտնում է, որ սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի սահմանների հատման կետից: Այդ կետը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի «Ղիասի քար» տարածքի մոտ է, այսինքն՝ սահմանազատման շարունակությունը մեկնարկելու է Տավուշի մարզից: Նախկինում մենք անդրադարձել ենք այն խնդիրներին, որոնք առաջանալու են ԽՍՀՄ ժամանակ անկլավ հանդիսացած Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպար) գյուղի տարածքը սահմանազատումով Ադրբեջանին հանձնելու դեպքում։ Նման խնդիրներ լինելու են նաեւ Իջեւան համայնքի տարածքում, Ազատամուտ-Կայան ավտոճանապարհի երկու կողմում գտնվող նախկին անկլավների՝ Բարխուդարլուի եւ Սոֆուլուի հանձնումով։

Իջեւան համայնքի Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լեւոն Գրիգորյանն ասաց, որ անտեղյակ է սահմանազատման շարունակությունից, սակայն իրենց գյուղի շատ մեծ մակերեսով հողեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանին հարցրինք՝ տեղյա՞կ է, որ գլոբալ տեղորոշման GPS համակարգով Ազատամուտ գյուղի որոշ հատվածներ արդեն ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածքներ: Նա ասաց, որ GPS-ն առաջնորդվում է Googl-ի քարտեզներով, որոնք պաշտոնական չեն, հավաստի չեն։ Բայց մենք գիտենք, որ դրանցով են հաճախ առաջնորդվում սահմանազատում անողները: Ա․ Չոբանյանը հայտնեց, որ Ազատամուտում տարածքներ կան, որտեղ պետական աջակցությամբ, վարկային միջոցներով,16 միլիոն դրամ արժեքով առանձնատներ են կառուցել ազատամուտցիները, GPS համակարգը հիմա դրանք ցույց է տալիս որպես Ադրբեջանի տարածք, սակայն դա Ազատամուտ գյուղի տարածքն է եւ Ազատամուտի հատակագծում է նշված։
Մեկ անգամ էլ շեշտենք, որ Սոֆուլու եւ Բարխուդարլու անկլավների տարածքներն Ադրբեջանին հանձնելու դեպքում խնդիրներ են առաջանալու Իջեւան-Բերդ տրանսպորտային հաղորդակցության համար։ Շահագործման հանձնված Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհը միայն մասամբ կարող է լուծել այդ խնդիրը։ Սակայն Սոֆուլուի եւ Բարխուդարլուի տարածքների հանձնումով Իջեւան համայնքի Կայան, Այգեհովիտ, Վազաշեն եւ Բերդ համայնքի Պառավաքար, Վարագավան, Վերին Ծաղկավան բնակավայրերը կարող են որոշակիորեն մեկուսանալ արտաքին աշխարհից, կտրվել տրանսպորտային ուղիներից։ Այնպես, ինչպես եղավ Սյունիքի գյուղերի հետ, երբ Գորիս-Կապան մայրուղում 21 կիլոմետրանոց մի հատված հանձնվեց Ադրբեջանին:

  «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Հնարավո՞ր է կեղծել թվային դրոշմապիտակները. «Կիլիկիա»-ի և «Ի-Մարկ»-ի հակասող պնդումները. Hetq.am Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Շատ կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, ասացի՝ ի՞նչ է կատարվում. հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ցինիզմը չափ պետք է ունենա. Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ամերիկացիներն էլի իրանցի գեներալի են սպանել Հրապարակային ասվում է՝ ես պետք է նստեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) «Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից «Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներին պատասխան տալուդ ժամանակն է գալու»․ Արամ Սարգսյան (video) Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում «Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Հայի թշնամիները Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրը ինձ կձերբակալեին․ Ռոբերտ Քոչարյան (video) ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է Արամուսում վթարային ջրանջատում կլինի Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է» Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video) Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am