«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկու օր է՝ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, ծաղրում են, թե ինչպես «Ուժեղ Հայաստանի» 199 հոգանոց ցուցակը նոսրացավ, եւ ԿԸՀ-ին բացարկին ներկայացրին 105 հոգի։ Դրանից առաջ եւս մեկ անձ էր դիմում ներկայացրել, եւ ցուցակում այժմ մնացել է 93 անուն:
ՔՊ-ական մեր աղբյուրները տեղեկացրին, որ չնայած իրենց ցուցակում նման մասշտաբների ինքնաբացարկներ չկան, սակայն դա չի նշանակում, որ նախընտրական ցուցակում ընդգրկվածներից ում հերթը հասավ, խորհրդարան է մտնելու կամ պաշտոն է ստանալու։ Դիցուք, մարզպետների գրեթե մեծ մասը, որ արդեն մի քանի տարի է՝ պաշտոնավարում է, ցանկություն ունի մտնել ԱԺ, որ առնվազն եւս հինգ տարով լուծեն իրենց աշխատանքի հարցը, մանավանդ՝ 2028-ին մարզպետների ինստիտուտը լուծարվում է:
Սակայն պարզվում է՝ միայն Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու։ Երեկ արդեն Վաղարշակ Հակոբյանն ինքնաբացարկ հայտնեց։ Հետո էլ են հնարավոր փոփոխություններ, ասենք` մի քանի ամիս հետո: Նորերի համար այս ամիսները նաեւ փորձաշրջան կլինեն, եւ Փաշինյանն ընթացքում կորոշի, թե ում պահել խորհրդարանում, ում տանել գործադիր։ Տոտալիտար երկրներում նման հարցերը միանձնյա են լուծվում:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը