Սա «կրկես» է.դատ առանց փաստաբանների և «Սասնա ծռերի»

«Սասնա ծռերի» 11 անդամների գործով դատական նիստին նախագահող դատավոր Արթուր Օհանյանը դատական նիստերի դահլիճ մտնելուց հետո հայտարարեց, որ գործով ամբաստանյալների համար հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբաններ են հրավիրվել եւ նրանց դատարանը ներգրավում է։ Սա վրդովվեցրեց պայմանագրային պաշտպաններին, որոնք դատավորին մեղադրեցին պետական միջոցներն անտեղի վատնելու մեջ: «Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում…պայմանագրային պաշտպաններն այստեղ նստած՝ դուք հանրային պաշտպանների եք հրավիրում»,-դիմելով դատավորին՝ ասաց ամբաստանյալների պայմանագրային պաշտպաններից Լուսինե Սահակյանը: Նա ընդգծեց, որ պետք է վերացնել սանկցիան եւ ամբաստանյալներին դահլիճ բերել՝ պաշտպանների հարցն իրենց հետ հստակեցնելու համար, սակայն դատավոր Արթուր Օհանյանը գտավ, որ ամբաստանյալների հանդեպ իրավաչափ սանկցիա է կիրառվել: Գործով պայմանագրային պաշտպանները խնդրեցին դատարանին ամբաստանյալներին վերադարձնել դատական նիստերի դահլիճ՝ հանրային պաշտպաններ ներգրավելու վերաբերյալ դիրքորոշումը հայտնելու համար։ Դատարանը մերժեց նրանց միջնորդությունը՝ նշելով, որ «Սասնա ծռերը» անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ եւ հեռացվել նիստերի դահլիճից։ Պայմանագրային պաշտպաններից Հայարփի Սարգսյանն էլ կատարվածը «կրկես» որակեց, որին, իր խոսքով, մասնակցել չի պատրաստվում, ինչին ի պատասխան դատավորը հորդորեց կոռեկտ լինել: Ի վերջո, բոլոր պայմանագրային պաշտպաններն առանց դատավորի թույլտվության դուրս եկան նիստերի դահլիճից եւ նստեցին քաղաքացիների համար նախատեսված հատվածում՝ այդ կերպ դժգոհելով դատարանի գործողությունների դեմ: Դահլիճում մնացին դատավորը, դատախազներն ու հանրային պաշտպանները, որոնք էլ ներգրավվեցին գործում՝ բոլոր՝ 11 ամբաստանյալների համար միաժամանակ: Մեղադրողների եւ 3 հանրային պաշտպանների ներկայությամբ դատարանը որոշեց շարունակել դատական նիստը՝ անցնելով ապացույցների հետազոտման փուլին։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am