«Փաստ». Ինչի՞ մասին է խոսում լռությունը

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին շատ եղան դիտարկումներ առ այն, որ մարզաշխարհի ներկայացուցիչները ու, ոչ միայն՝ մարզաշխարհի, այլ ոլորտների ներկայացուցիչներ, պարզապես մարդիկ, որոնց Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցել է, օգնել է, լավություն է արել, լռում են: Բացի մեկ-երկու հոգուց, նույն մարզաշխարհի ներկայացուցիչներից շատերը բերանները ջուր են առել: Ո՛չ տեսել են, ո՛չ լսել: Մի երկուսը նույնիսկ արդարացան, թե՝ մանրամասներին տեղյակ չեն... Մի երկուսն էլ «մոդայիկ» տեքստ են ասում, թե... «քաղաքականությամբ չենք զբաղվում»:

Խոսքն, այնինչ, քաղաքականության մասին չէ, այլ մարդկային նկարագրի, անօրինականության դեմ ընդվզելու: Ու խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ, ոչ էլ նրա հետ կապված հանգամանքը: Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի հետ կապված: Նույնը՝ Ռուբեն Վարդանյանի: Նաև՝ Ռոբերտ Քոչարյանի: Նաև՝ այլ քաղաքական, հասարակական գործիչների: Ու հարցը զուտ բարեգործությունը, աջակցելը կամ օժանդակելը չէ: Այսօր շատ ու շատ ազնիվ մարդիկ չեն լռում, արտահայտվում են, ընդվզում են՝ գտնելով, որ կատարվում է անարդարություն, ու իրենք չեն կարող լուռ հետևել այդ ամենին: Բայց շատերը կարող են նույնիսկ անվանապես նշել անձանց, որ հիշատակված գործիչների դռների առաջ ժամանակին «հերթ են կանգնել», հնարավոր է՝ գովաբանել են, միգուցե անհամբեր սպասել են նրանց հետ հանդիպման: Շատերը հենց աջակցություն են ստացել այդ մարդկանց կողմից, տո հենց «մարդ են դարձել» այդ մարդկանց շնորհիվ: Իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ «իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում», իրենք վախեցած են կամ անտարբեր են: Կամ հենց «իշխանական» են:

Մեր մեծերից Վահագն Դավթյանն իր հուշագրության մեջ մի խրատական դրվագ է արձանագրել Ավետիք Իսահակյանի հետ կապված: Ըստ այդմ, Վարպետին ասել են, թե այսինչը նրան բամբասում է ու չարախոսում: Իսահակյանը մի փոքր լռել է ու պատասխանել. «Ախր, ես այդ մարդուն ոչ մի լավություն չեմ արել ու զարմանում եմ, թե ինչո՞ւ է չարախոսում»:

Այդպես ինքնատիպ ու պատկերավոր Վարպետը բնութագրել է մարդկային ամենավանող հատկանիշներից մեկը՝ անշնորհակալությունն ու երախտամոռությունը: Շատ բնութագրական է, այնպես, չէ՞»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 553 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am