Արմեն Սարգսյանի և Ամուլսարի կապի մասին

«Փաստ»-ի հյուրն է «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը – Պարոն Գալստյան, ՀՀ նախագահի՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանն ընդգրկված է Ամուլսարի շահագործման ծրագրում։ Եթե նա ընտրվի նախագահ, ապա այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա հանքի շահագործման դեմ ձեր պայքարի վրա։ – Բայց որտեղի՞ց գիտենք, թե նա ներգրավված է այդ ծրագրում։ Նա «Լիդիան Արմենիա» կոմպանիայի խորհրդի մեջ է եղել 2013 թվականին, մոտավորապես մի վեց ամիս։ Ապա դուրս է եկել։ Եվ արդեն իրեն պետք է հարցնել՝ արդյո՞ք կապ ունի կրկին, թե՝ ոչ։ Կամ բաժնեմաս ունի՞ նրանում, թե՝ չունի։ Կամ ունեցե՞լ է նախկինում, թե՝ չի ունեցել։ Մեր ձեռքի տակ եղած պաշտոնական տեղեկությունը միայն այն է, ինչ ասացի։ Թե դրանից հետո ով ի՞նչ է գրում, չեմ կարող ասել։ Եվ դա՛ է ողջ հարցը։ Այնպես որ, իրեն պետք է հարցը տրվի, որպեսզի պատասխանն էլ ստանանք։ Ուստիև, այս ենթատեքստով հարցն այսօր քննարկման թեմա չէ իրականում։ Եվ Ամուլսարի հարցն էլ լուծվում է բոլորովին այլ մակարդակներում։ – Իսկ ի՞նչ մակարդակներում է լուծվում։ – Այն մակարդակներում, որտեղ գտնվում են մեր երկրում իրական որոշում կայացնողները։ Նաև լուծվում է միջազգային ֆինանսական և այլ կարգի կազմակերպությունների կողմից։ Իսկ դրանք այն կազմակերպություններն են, որոնք պաշտոնապես բաժնեմաս ունեն Ամուլսարի շահագործման ծրագրի մեջ։ Այն է՝ Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկը։ Ինվեստիցիոն ֆոնդեր ու տարբեր կոմպանիաներ։ Կամ Ամերիա բանկը, որն արդեն 24 միլիոն դոլար է հատկացրել ծրագրի իրականացման համար։ Հարցը լուծվում է այս երկու կողմերի պայմանավորվածությունների արդյունքում։ Իսկ թե, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի այս ծրագրի հետ, ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am