Մտերիմները բացահայտումներ են արել շինանյութի Սերոժի տղայի առևանգումից հետո

2017 թվականի նոյեմբերին Ուկրաինայի Կիեւ քաղաքում ամիսներ շարունակ պատանդ վերցված գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդուն՝ Արման Մանուկյանին եւ աներորդուն՝ Սամվելին, ազատ են արձակել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տղաներին տեղափոխել են Կիեւի հիվանդանոցներից մեկը, ստուգման ենթարկել, որից հետո տարել հյուրանոց։ Եվ այսպես՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Կիեւ քաղաքում իրենց բնակարանից առեւանգվել էին գործարար Սերգեյ Մանուկյանի որդին՝ Արման Մանուկյանը, եւ աներորդին՝ Սամվելը։ Իսկ ինչպես էր տեղի ունեցել տղաների առեւանգումը։ «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել։ Վերոնշյալ օրը Արմանը եւ Սամվելը եղել են Կիեւի իրենց տանը։ Երբ դուրս են եկել՝ առօրյա գործերով զբաղվելու, հենց բակում նրանց են մոտեցել երկու անծանոթ, զենքը պահել են տղաների ուղղությամբ՝ բավականին մոտ տարածությունից, ստիպել նստել իրենց մեքենան։ Տղաներին այդ իրավիճակում այլ ելք չի մնացել, քան զինված անձանց ենթարկվելն ու մեքենան նստելը՝ առանց ավելորդ էմոցիաների եւ ավելորդ քայլերի դիմելու։ Ավելի ուշ, երբ տղաների հարազատները նրանց չեն կարողացել գտնել, դիմել են տան բակի տեսախցիկների օգնությանը եւ պարզել, թե ինչպես են գլխարկով դեմքները փակած երկու զինված անձ տղաներին նստեցնում մեքենաները եւ գնում անհայտ ուղղությամբ։ Լուրեր հասան, որ գործարարի մտերիմները փորձել են տեսանյութում երեւացող տղաների դեմքը կամ գոնե առեւաևգած մեքենաների համարները ֆիքսել, բայց անօգուտ, քանի որ տեսանկարահանածը հնարավորություն չի տվել իմանալու մեքենաների համարանիշները։ Միայն հայտնի է եղել, թե որ ուղղությամբ է սլացել այն՝ աստիճանաբար կորելով տեսախցիկի տեսադաշտից։ Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ գործարար Սերգեյ Մանուկյանի մտերիմները դեպքից հետո բացահայտել են, որ տղաներին առեւանգելուց հետո բնակարանը թալանվել է. լուրջ գումար են տարել գողերը, որոնց դեմքերը դարձյալ չեն երեւացել տեսախցիկներով Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am