Տիգրան Աբրահամյան. Ամեն դեպքում վերոնշյալ սպան արդեն չկա, շարքից դուրս է հանվել

Սահմանային այս իրադարձությունների եւ ներկա իրավիճակի վերաբերյալ հարցերին պատասխանեց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: – Հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակի գնդապետ է մահացել: Ձեզ այդ մասով ի՞նչ տեղեկություններ են հայտնի: – Ավելի շատ նրա մահը ներկայացվել է որպես ականի պայթյուն, համենայնդեպս, ադրբեջանական սոցիալական ցանցերն այդպես են ներկայացնում, թե իրականում ինչն է եղել պատճառը, մի փոքր դժվարանում եմ ասել: Սակայն հայկական կողմը, ըստ անհրաժեշտության, առաջնագծի տարբեր ուղղություններով համապատասխան գործողություններ է իրականացնում՝ թույլ չտալու իրավիճակի հետագա լարում:  – Նույն սոցցանցերում շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ գնդապետը մահացել է ինժեներական աշխատանքներ կատարելիս կամ ղեկավարելիս: Այդ մասով տեղեկություն ունե՞ք, մասնավորապես, եթե այդպես է, ապա ո՞ր հատվածում է ինժեներական աշխատանքներ ղեկավարել: Եվ որքանո՞վ է հավանական, որ հայկական կողմն է նկատել եւ վնասազերծել նրան: – Նշյալ գնդապետն ադրբեջանական կորպուսներից մեկի ինժեներական ծառայության պետն էր, գործել է հարավային ուղղությամբ, այդ ժամանակ գտնվել է առաջնագծում, ենթադրում եմ մարտական խնդիր լուծելիս: Նաեւ տեղեկություն եղավ, որ նա բավական ակտիվ  է եղել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է եղել, ամեն դեպքում վերոնշյալ սպան արդեն չկա, շարքից դուրս է հանվել: Այս պահին դժվար է ասել, մարտական խնդիր լուծել է նոր հարձակվողական հնարավորություններ ստեղծելո՞ւ նպատակով, թե՞ օրինակ հետախուզական դիվերսիոն խմբերի համար, ամեն դեպքում գտնվել է առաջնագծում, եւ ամեն դեպքում իր գործողություններով վտանգ է ներկայացրել: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am