Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ փետրվարի 3-ին, News.am-ին տված հարցազրույցում Աղվան Վարդանյանը բառացի հայտարարել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին և ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, ես մանդատից կհրաժարվեմ»։

Հունիսի 7-ի ընտրություններից հետո արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պահպանել է իշխանությունը։ Այսինքն՝ ստեղծվել է հենց այն իրավիճակը, որի մասին ամիսներ առաջ խոսում էր Աղվան Վարդանյանը։ Սակայն մինչ այս պահը «Հայաստան» դաշինքի պատգամավորը չի հայտարարել, որ հրաժարվում է մանդատից կամ պատրաստվում է կատարել իր հրապարակային խոստումը։

Ավելին, ArmLur.am-ի լրագրողը օրերս հենց իրենից փորձել է պարզաբանում ստանալ՝ արդյո՞ք պատրաստվում է կատարել իր հրապարակային խոստումը։ Սակայն Վարդանյանը խուսափել է հստակ պատասխան տալուց՝ նշելով միայն, որ. «Ի տարբերություն շատերի, ես անընդհատ մտածում եմ»։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր շրջանակներում քննարկվում է, որ Աղվան Վարդանյանը ոչ միայն չի ցանկանում հրաժարվել պատգամավորական մանդատից, այլև հավակնում է համակարգող դեր ունենալ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների միջև։ Քանի որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարսանիքի քավորն է, Վարդանյանը, որպես երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև կապող օղակ, ցանկանում է դառնալ «Հայաստան» խմբակցության ղեկավար։ Կստացվի՞, թե՞ ոչ՝ ցույց կտա ժամանակը։

Հիշեցնենք, որ եթե Աղվան Վարդանյանը հրաժարվի պատգամավորական մանդատից, ապա «Հայաստան» դաշինքի ցուցակով Ազգային ժողով կանցնի Գառնիկ Դանիելյանը, որի քաղաքական գործունեությունը, ընդդիմադիր շրջանակներում և հանրային լայն ընկալմամբ, գնահատվում է ավելի դրական։

Իսկ թե ինչ որոշում կկայացնի Աղվան Վարդանյանը՝ կհրաժարվի՞ մանդատից՝ կատարելով իր նախընտրական խոստումը, թե՞ կպահպանի այն՝ ներկայացնելով այլ հիմնավորում, պարզ կդառնա առաջիկայում։

Սակայն եթե նա չկատարի իր հրապարակային խոստումը, ապա ստացվում է, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով նախընտրական խոստումները չկատարելու և իշխանությունից կառչած լինելու մեջ՝ այսօր ինքը կհայտնվի նույն քննադատության թիրախում։

Այս իրավիճակում դժվար է չնկատել քաղաքական երկակի չափանիշների մասին հարցադրումը. երբ ընդդիմությունը իշխանությունից պահանջում է պատասխանատվություն և նախընտրական խոստումների կատարում, նույն չափանիշը բնականաբար կիրառելի է նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հակառակ դեպքում Փաշինյանին ուղղված քննադատության զգալի մասը կարող է կորցնել իր քաղաքական և բարոյական ազդեցությունը, իսկ պատգամավորական մանդատից չհրաժարվելու որոշումը շատերի կողմից կարող է ընկալվել որպես այն նույն «աթոռից կառչած» վարքագիծը, որի համար Վարդանյանը տարիներ շարունակ քննադատել է Նիկոլ Փաշինյանին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 670 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am