Կիրկորովը պատրաստվել է ամուսնանալ
Նոր տարվա նախօրյակին համաշխարհային օպերայի աստղ Աննա Նետրեբկոյի և Յուսիֆ Էյվազովի Ավստրիայում տեղի ունեցած շքեղ հարսանիքը քննարկվում է մինչև հիմա, հայտնում է kp.ua-ը: Սակայն, միայն այժմ է մանրամասնություններ հայտնվել հյուրերի և նորապսակների մասին, որոնք իրենց էջերում սկսել են տեղադրել լուսանկարներ և տեսանյութեր:
Օրինակ՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Օլենինը, որը հարսանիքում կատարել է թամադայի դերը, Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որտեղ հարսի ծաղկեփունջը բռնում է Ֆիլիպ Կիրկորովը:
Կիրկորովը մեկնաբանելով ընկերների հարսանիքը, լրագրողներին ասել է.
«Ես կցանկանայի կրկին վերապրել այդ պահը, բայց արդեն ոչ թե վկայի դերում, այլ այնտեղ կանգնել սիրելի մարդու կողքին»:

